- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Բանանով պիրոգ կարամելային սոուսով
Բաղադրիչներ
- կարագ - 125 գր
- շաքարավազ - 170 գր
- ձու - 2 հատ
- վանիլին - մեկ պտղունց
- թթվասեր - 100 գր
- ալյուր - 150 գր
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- բանան - 1 հատ
- եղեգնաշաքար - 10 գր
- Կարամելային սոուսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- շաքարավազ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագը, շաքարավազն ու վանիլինը լցնում ենք կաթսայի մեջ, հարիչի միջին արագությամբ հարում մինչև բաց գույնի զանգված ստանալը: Հատ-հատ ավելացնում ենք ձվերը, թթվասերը և փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը: Հարում ենք մինչև համասեռ դառնալը: Բանանը պատառաքաղով կամ բլենդերով տրորում ենք, վրան լցնում շագանակագույն շաքարավազը և զգուշորեն խառնում խմորին: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, թխում մոտ 40 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստում ենք կարամելը: Հաստ հատակով կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը և եփում մինչև բաց սաթագույն կարամել դառնալը: Այդ ընթացքում սերուցքը տաքացնելով հասցնում ենք եռման, լցնում կարամելի մեջ ու խառնում մինչև ստանանք համասեռ զանգված (եթե սոուսը համասեռ չի ստացվում կամ շատ բաց գույն է ունենում, մի քանի րոպեով դնում ենք կրակին ու խառնում):
- Թխվածքը ջեռոցից հանում ենք, 10 րոպե հովացնում, դնում ենք սկուտեղի վրա և մոտ քառասուն տեղից ծակծկում: Դե իսկ վերջում վրան ենք լցնում կարամելային սոուսը:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք բանանով պիրոգ , որին յուրահատուկ համ է հաղորդում կարամելային սոուսը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: