- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Բանանով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթների համար՝
- բանան - 2 հատ
- ալյուր - 2 ճ/գդ
- ձու - 2 հատ
- կարագ - 150 գր
- թթվասեր - 3 ճ/գդ
- շաքարավազ - 200 գր
- սոդա - 1/4 թ/գդ
- վանիլին - 0.5 թ/գդ
- շոկոլադ սև - 100 գր
- Կրեմի համար՝
- շոկոլադ սև - 150 գր
- վանիլին - 1 պտղունց
- շաքարավազ - 50 գր
- կակաո - 2 ճ/գդ
- ալյուր - 2 ճ/գդ
- ձու - 1 հատ
- կաթ - 250 մլ
- կարագ - 200 գր
- Զարդարելու համար՝
- բանան - 2 հատ
- կակաո - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթները: Բանանը հարում ենք թթվասերի ու վանիլինի հետ և խյուսի ենք վերածում:
- Մեկ այլ ամանի մեջ հարում ենք կարագն ու շաքարավազը և հատ առ հառ ավելացնում ձվերը: Լցնում ենք ալյուրի կեսն ու սոդան և լավ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք բանանի խյուսը խառնում և ըստ անհրաժեշտության ալյուր ավելացնում: Շոկոլադը մանրացնում ենք և լցնում խմորի մեջ:
Խմորը երկու մասի ենք բաժանում, լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30-35 րոպե: Այնուհետև երկու բիսկվիթներն էլ մեջտեղից երկու մասի ենք բաժանում:
- Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում շաքարավազը, կակաոն և վանիլինն ու խառնելով համասեռ զանգված ստանում: Կրեմի մեջ լցնում ենք ալյուրն ու ձուն և կրկին խառնում ենք: Կամաց-կամաց լցնում ենք նաև գոլ կաթը:
Կարագը լավ հարում ենք և շոկոլադե կրեմը լցնում մեջը: Ահա և վերջ, կրեմը պատրաստ է:
- Շերտերը կրեմապատում ենք և դնում իրար վրա: Այնուհետև կրեմապատում ենք նաև տորթի վերնամասը:
- Զարդարում ենք տորթը բանաններով, իսկ ցանկության դեպքում տորթի կողքերին կարող ենք նաև կակաո ցանել:
Բանանով տորթ , որից անհնար է հրաժարվել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: