- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20-25 minutes
Բանանով քափքեյք
Բաղադրիչներ
- բանան - 3 հատ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150-200 գր
- բուսայուղ - 125 մլ
- վանիլին - 1 թ/գդ
- ալյուր - 320 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- սոդա - 1/2 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- շոկոլադ սև - 100 գր
- Սերուցքային կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 125 գր
- կարագ - 125 գր
- շաքարի փոշի - 75 գր
- Խտացրած կաթով կրեմի համար՝
- խտացրած կաթ եփված - 250 գր
- կարագ - 125 գր
Քայլերի հաջորդականություն
- Նշված բաղադրիչները նախատեսված են 18 հատ քափքեյքի համար։ Այն պատրաստելն ամենևին էլ բարդ չէ։ Միայն թե, պետք է այդ երկու կրեմները հրուշակեղենային պարկի մեջ այնպես դնել, որ դուրս սեղմելուց գեղեցիկ ստացվի։
Պատրաստում ենք կեքսերը։ Բանանները պատառաքաղով ճզմում ենք կամ բլենդերի մեջ հարում։
- Ավելացնում ենք ձվերը, բուսայուղը, շաքարավազը, վանիլինը և խառնիչով հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։
- Ալյուրը, աղը, սոդան և փխրեցուցիչը մաղում ենք, ավելացնում զանգվածի մեջ և համասեռ զանգված ենք հունցում։
- Ավելացնում ենք մանրացված շոկոլադը, խառնում ենք։
- Խմորը լցնում ենք յուղապատ ձևամանների մեջ (եթե ձևամանների մեջ թուղթ ենք դնելու, ապա յուղապատելու կարիք չկա)։
Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 20-25 րոպե թխում ենք (փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն կեքսը պատրաստ է)։
Պատրաստում ենք սերուցքային պանրով կրեմը։ Սերուցքային պանիրն ու կարագը հարում ենք և աստիճանաբար ավելացնում ենք շաքարի փոշին։ Հարում ենք այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։
- Եթե կրեմը կտրվել է, խուճապի մատնվելու կարիք չկա։ Կրեմով ամանը դնում ենք տաք ջրով ամանի վրա և հարիչով միջին ուժեղության վրա հարում ենք, մինչև կրեմը միասեռ դառնա։
Պատրաստում ենք խտացրած կաթով կրեմը։ Խտացրած կաթն ու սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք։
Կրեմները դնում ենք ձևավոր գլխադիրով հրուշակեղենային պարկի մեջ։ Սպիտակ կրեմը լցնում ենք։ Պարկի մյուս կեսի մեջ ազատ տարածություն ենք թողնում, որ մյուս կրեմը լցնենք։
- Պարկի ազատ տարածության մեջ ենք լցնում խտացրած կաթով կրեմը։ Եթե դժվարանում ենք, կարող ենք մյուս կրեմը առանձին փաթեթի մեջ լցնել, այնուհետև դնել հրուշակեղենային պարկի մեջ և դուրս սեղմել։
- Կրեմները լցնում ենք սառած կեքսերի վրա և մատուցում ենք։
Ի դեպ,եթե մանկական առիթի համար եք քափքեյք պատրաստում, ապա կարող եք կրեմներին պայծառ գունանյութեր խառնել, որպեսզի դրանք ավելի տոնական դառնան։ Հարմար է մատուցել մեկ բաժակ սուրճի կամ որևէ հյութի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: