- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25-35 minutes
Բանանով “Tarte Tatin”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մաղած ալյուրի մեջ ենք լցնում փխրեցուցիչը, աղը, փափկեցրած կարագը, շաքարավազը, ձուն և թթվասերը։
Հարթ և փայլուն խմոր ենք հունցում, սննդային փաթեթով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։
Այդ ընթացքում պատրաստում ենք կարամելը։ Եթե ունենք այնպիսի թավա, որում կարող ենք կարամելը կրակի վրա պատրաստել, այնուհետև նույն թավայի մեջ տեղափոխել ջեռոցը, ապա պատրաստում ենք հենց այդ թավայի մեջ։ Ջեռոցը դնելուց առաջ, պարզապես, վրան բանան ենք դնելու և թխենք։ Կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում ենք շաքարավազը (շագանակագույն շաքարավազով կարամելի գույնը սաթի գույն կդառնա) և անընդհատ խառնելով մոտ 5 րոպե եփում ենք մինչև կարամելը ոսկեգույն երանգ ստանա։ Ոչինչ, եթե կարագը շաքարավազից առանձնանա, այդպես պետք է լինի։
- Պատրաստի կարամելը լցնում ենք ձևամանի մեջ և այն թեթևակի պտտում ենք, որպեսզի կարամելը տարածվի ձևամանով մեկ ։ Այդ ամենը պետք է շատ արագ անել, որպեսզի կարամելը չսառչի։
- Այնուհետև բանանները շարում ենք կարամելի վրա:
- Խմորը սառնարանից հանում ենք, ձևամանից մի քիչ ավելի մեծ շերտով գրտնակում ենք, դնում ենք բանանների վրա և եզրերը դեպի ներս ենք ծալում։ Կարամելը, թխվելու ընթացքում կարկանդակի կողքերից բլթբլթալու է, դա նորմալ է։
- Պատրաստի բանանով կարկանդակը ջեռոցից հանում ենք, մեկ այլ եզրերով ամանով ծածկում և անմիջապես հետ շրջում։ Ձևամանը զգուշորեն հանում ենք։
Բարի ախորժակ:
Ի դեպ, եթե ձեռքի տակ շագանակագույն շաքարավազ կա, ավելի լավ է բանանով թխվածքի մեջ շաքարավազի հենց այդ տեսակն օգտագործել, որպեսզի կարամելի գույնը հաճելի սաթի երանգ ստանա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: