- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Բանջարեղենային պաելյա
Բաղադրիչներ
- սմբուկ - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- բրինձ - 170գր
- տաքդեղ դեղին - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- աջիկա - 2ճ/գդ
- սունկ շամպինիոն - 150գր
- դդմիկ - 1 հատ
- լոբի կանաչ - 10 հատիկ
- սխտոր - 3-4 պճեղ
- ջուր - 450մլ (եռացրած)
- կանաչի - 1թ/գդ (չորացրած)
- ռեհան - 1 ճյուղ
- պանիր քերած - 20-30գր
- ձիթայուղ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Առանձնացնում ենք շամպինիոնների գլխիկները, կտրատում դդմիկը և տաքդեղները: Այնուհետև լցնում ամանի մեջ սնկի գլխիկները, տաքդեղները և դդմիկը, վրան շաղ տալիս ձիթայուղը, չորացրած կանաչին և համեմում աղ ու պղպեղով: Զգույշ խառնում ենք զանգվածը:
Ջեռոցի տապակի վրա ֆոլգա ենք փռում,ապա շարում բանջարեղենները և եփում ջեռոցում 10 րոպե 150-170 աստիճանում:
- Սմբուկը կտրատում ենք խորանարդիկներով, համեմում աղով և թողնում, որ հեղուկը դուրս գա: Այնուհետև թափում ենք առանձնացված հեղուկային մասը, վրան ցոլում 1թ/գդ ձիթայուղ:
Կտրատում ենք սոխը, լցնում թավայի մեջ, որտեղ ավելացնում ենք նաև կտրատված սմբուկը և տապակում: Ավելացնում ենք նաև մանր կտրատված սխտորը, վրան լցնում բրինձը, աջիկան:
- Թողնում ենք բրինձը թեթևակի ներծծվի յուղով, ապա լցնում եռացրած ջուրը այնքան, որ լինի բրնձից 1սմ բարձրության վրա:
- Խառնում ենք զանգվածը, համեմում աղով և եփում փակ կափարիչի տակ 10-12 րոպե՝ առանց խառնելու զանգվածը եփվելու ընթացքում: Արդյունքում պետք է բրինձը լինի եփված, բայց ոչ շատ փափուկ:
- Թողնում ենք թավայի հեղուկային մասը բավականին գոլորշանա, ապա վրան շարում ջեռոցում եփված բանջարեղենները, կանաչ լոբին, շաղ տալիս քերած պանիրը և մի քիչ ձիթայուղ:
- Իջեցնում ենք կրակը միջինից ցածր աստիճանի և եփում փակ կափարիչի տակ 5-8 րոպե:
Մատուցելիս ուտեստը զարդարում ենք ռեհանի տերևներով:
Ինչպես նկատեցիք, ուտեստի պատրաստումը շատ պարզ էր, իսկ պահանջվող բաղադրիչները հեշտությամբ կգտնվեն սառնարանում: Ուստի օգտվեք աշնանային բանջարեղենների առատ սեզոնից և պատրաստեք վիտամիններով հարուստ բանջարեղենային պաելյա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: