- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50-55 minutes
Բանջարեղենային պիրոգ
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 250 գր
- ձիթայուղ - 30 մլ
- ջուր - 150 մլ
- աղ - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Միջուկի համար`
- ոսպ - 1/2 բաժակ
- բրոկոլի - 200 գր
- ծաղկակաղամբ - 250 գր
- լոլիկ չերրի - 8-10 հատ
- սոխ - 1 հատ
- սխտոր - 4 պճեղ
- ձիթայուղ - 30 մլ
- ուրց - 2 ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և առաձգական խմոր հունցում։
- Գրտնակում ենք և կողքեր ձևավորելով դնում ձևամանի մեջ։ Թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե։
- Պատրաստում ենք միջուկը: Ոսպը լվանում ենք և խաշում այնքան` մինչև պատրաստ լինի (10-12 րոպե)։ 1 ճ/գդ ձիթայուղը լցնում ենք թավայի մեջ և կտրատած սոխն ու սխտորը տապակում ենք ձիթայուղի մեջ:
- Ավելացնում ենք խաշած ոսպը և միասին ևս մի քանի րոպե տապակում ենք։
- Ծաղկակաղամբն ու բրոկոլին առանձին մոտ 1-2 րոպե եփում ենք և լցնում սառցաջրի մեջ, որպեսզի բրոկկոլին գույնը չփոխի։
- Խմորը ջեռոցից հանում ենք, վրան ենք լցնում սոխով և սխտորով ոսպը:
- Այնուհետև ավելացնում ենք ծաղկակաղամբը, բրոկոլին, չերրի լոլիկները և ուրցը: վրան ենք լցնում մնացած ձիթայուղը, ևս 20 րոպե թխում ենք։
Այս համեղ բանջարեղենային պիրոգն անպայման դուր կգա բոլորին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: