- Yield: 50
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Բանջարեղենային պիրոգ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1 գունդ
- ձիթայուղ - 2 ճ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- լոլիկ - 6 հատ
- դդմիկ ցուկինի տեսակի - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 0.5 հատ
- սոխ - 1 գլուխ
- հազրեվարդ (розмарин) - 1-2 ճյուղ
- օրեգանո - 1 թ/գդ
- պանիր - 160 գր (Ռիկոտտա)
- պանիր - 25 գր
- ձու - 4 հատ
- աղ - 1 թ/գդ
- պղպեղ սև - 0.5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ձիթայուղապատ տապակի մեջ ճզմում ենք սխտորը, լցնում կտրատած տաքդեղը, ցուկինին, սոխն ու հազրեվարդը ու 4-5 րոպե տապակում ենք: Այնուհետև ավելացնում ենք կտրատած լոլիկները ու ևս 3-4 րոպե տապակում:
- Մեկ այլ ամանի մեջ խառնում ենք ձվերը, ռիկոտտան, քերած պանիրը, աղն ու պղպեղը և խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք:
- Այնուհետև բանջարեղենները լցնում ենք ձվային զանգվածի մեջ և խառնում: Շերտավոր խմորը գրտնակում ենք և կողքեր ձևավորելով՝ դնում ենք ձևամանի մեջ ու մատներով տարածում: Լցնում ենք միջուկը:
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-50 րոպե:
Պատրաստեցինք համեղ պիրոգ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: