- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Բանջարեղենային պիցցա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորը պատրաստելու համար խառնել աղը, շաքարավազը, ձուն, խմորիչը, ձիթայուղը և ջուրը, ապա սկսել մաս առ մաս ավելացնել ալյուրը մինչև որ խմորը այլևս չկպչի ձեռքերին: Կլորացնելով խմորը վերածել գնդի, դնել ամանի մեջ և ծածկել սրբիչով: Թողնել այդպես 45-60րոպե: Պատրաստի խմորը փռել ջեռոցի տապակի վրա և եփել ջեռոցում 15-20րոպե 180աստիճանում:
- Սոուսի պատրաստման համար խառնել բոլոր բաղադրիչները, ապա տեղափոխել կրակի վրա և եփել 2-3րոպե: Սոուսը պիցցայի վրա լցնելու ժամանակ պետք է տաք լինի, այնպես որ սառչելու դեպքում հարկավոր կլինի նրան կրկին տաքացնել մի քիչ:
- Սմբուկը և դդմիկը կտրատել խորանարդիկնորեվ, տաքդեղը՝ ձողիկներով, իսկ լոլիկը՝ շրջաններով: Թավայի մեջ առանձին տապակել կտրատված սմբուկը և դդմիկը քիչ ձիթայուղով:
- Խմորը հանել ջեռոցից, վրան քսել մի քիչ սոուս, ապա շարել տապակված սմբուկն ու դդմիկը, կտրատված տաքդեղը, վրան լցնել սոուսի կեսը:
- Տեղափոխել ջեռոց եփվելու 5-7րոպե 180աստիճանում, ապա հանել ջեռոցից, վրան շարել լոլիկները:
- Այնուհետև շաղ տալ քերած պանիրը, լցնել սոուսի մնացած մասը:
- Կրկին տեղափոխել ջեռոց վերջնական եփվելու 5րոպե 180աստիճանում:
Ի դեպ, եթե որոշել եք կազմակերպել պիցցա-փարթի, իսկ ձեր ընկերների մեջ կան նաև բուսակերներ, ապա այս բանջարեղենային պիցցան հենց նրանց համար է: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: