- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Բանջարեղենով աղցան
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 1 հատ
- լոլիկ - 3 հատ
- վարունգ - 1-2 հատ
- հազարի թերթեր - 5-6 հատ
- սոխ կանաչ - 3 ճյուղ
- մաղադանոս - 3-4 ճյուղ
- ձիթայուղ - 2ճ/գդ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել, համեմել աղ և պղպեղով:
- Թավայի մեջ տաքացնել ձիթայուղը, ապա լցնել հավի միսը և տապակել մինչև վերջինիս կարմրելը: Թողնել սառչի:
- Կանաչին մանրացնել, բանջարեղենները կտրատել:
- Մեծ ափսեի վրա շարել հազարի տերևները, վրան լցնել կտրատված բանջարեղեները, արդեն սառչած հավի միսը, շաղ տալ մանրացված կանաչին և մի քիչ ձիթայուղ:
Հավի կրծքամսով և բանջարեղենով աղցանը պատրաստ է, կարող եք վայելել այն:
Ի դեպ, քանի որ այս աղցանը թեթև է, և դյուրամարս, այն հիանալիորեն կլրացնի երեկոյան ընթրիքի ձեր սեղանը, նույնիսկ եթե դուք դիետա եք պահում: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
uzum em darnam dzer bajanord@
Բարև Ձեզ հարգելի մասնակից: Եթե ցանկանում եք գրանցվել մեր ֆորումում, ապա մտեք ֆորում բաժին և լրացրեք գրանցման դաշտը, իսկ բաղադրատոմսերին կարող եք հետևել առանց բաժանորդագրվելու 🙂
sat hetaqrqir baner ev hamex
Շնորհակալ ենք Ասյա ջան 🙂
sat axcaner ev hianali
Շնորհակալություն 😉