Բանջարեղենով ապուր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Լոլիկները խաչաձև բաժանում ենք, դնում ենք կաթսայի մեջ ու ծածկում ենք ջրով։ 1 րոպե հետո տաք ջուրը փոխարինում ենք սառը ջրով։ Լոլիկի կեղևը հեռացնում ենք, ապա խորանարդաձև կտրատում։
- Սոխը, գազարը կիսաշրջանաձև, իսկ նեխուրը լայնքով կտրատում ենք։
- Բուսայուղը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա։ Այնուհետև կաթսայի մեջ ավելացնում ենք կտրատած բանջարեղենն ու տապակում ենք այնքան, մինչև փափկի։ Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած դդմիկն ու տապակում ենք ևս կես րոպե։
- Ավելացնում ենք լոլիկի մածուկը, մանր կտրատած սխտորն ու կտրատած լոլիկը։ Եփում ենք մոտ 4 րոպե։
- Այնուհետև լցնում ենք ջուրը, համեմում ենք աղով ու պղպեղով, հասցնում ենք եռման աստիճանի և 15-20 րոպե եփում ենք։ Վերջում ավելացնում ենք եփած լոբին, կտրատած ռեհանն ու հանում ենք կրակի վրայից։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: