- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Բանջարեղենով միս չինական ձևով
Բաղադրիչներ
- հավի միս - 500 գր
- ձու - 2 հատ
- մանանեխ - 1 ճ/գդ
- օսլա (крахмал) - 0,5 ճ/գդ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- աղ - 1 թ/գդ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
- քունջութ - 2 թ/գդ
- Ինչպես նաև՝
- դդմիկ - 2 հատ
- սմբուկ - 2 հատ
- տաքդեղ - 2 հատ
- գազար - 2 հատ
- լոլիկ - 5 հատ
- սոյայի սոուս - 3 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք թանձրուկը: Դրա համար խառնում ենք ձուն, օսլան, մանանեխը, աղը և պղպեղները: Մանանեխ կարելի է վերցնել ցանկացած տեսակի: Եվ այսպես, մեր թանձրուկը պատրաստ է:
Միսը կտրատում ենք մեզ հարմար ձևով և խառնում թանձրուկը հետ: Ամանը տեղափոխում ենք սառնարան, որտեղ ցանկալի է պահել ողջ գիշեր:
- Շիկացած թավայի մեջ միսը բուսայուղով երկու կողմից տապակում ենք և վրան քունջութ ցանում: Միսը շատ արագ է տապակում: Հենց որ կարմրում է, ուրեմն՝ պատրաստ է:
- Որպես խավարտ վերցնում ենք բանջարեղեն: Բոլորը, բացի լոլիկից, ձողաձև կտրատում ենք:
- Վերցնում ենք մեծ թավա, որի մեջ բանջարեցենը ոչ թե կշոգեխաշվի, այլ իսկապես կտապակվի: Բոլոր բանջարեղենները լցնում ենք շիկացած թավայի մեջ, ուժեղ կրակին տապակում բուսայուղի նվազագույն քանակությամբ: Դրա համար անհրաժեշտ է բանջարեղենն անընդհատ խառնել: Հենց որ կարմրում են, ավելացնում ենք 3 ճ/գդ սոյայի սոուս և նորից տապակում: Ցանկության դեպքում աղ և կարմիր պղպեղ ենք ցանում:
Վերցնում ենք փոքրիկ լոլիկներ և առանց կտրելու գցում գրեթե տապակված բանջարեղենի մեջ և մի քիչ էլ տապակում: Բանջարեղենը շատ չենք տապակում, որպեսզի յուրաքանչյուրի համն առանձին զգացվի:
Միսը դնում ենք ափսեի մեջ, կողքը լցնում խավարտը: Բարի ախորժակ:
Համեղ ու հյութեղ միս է ստացվում, որի գաղտնիքը թանձրուկի մեջ է: Այդպիսի թանձրուկով միսը կարելի է նույնիսկ մի քանի օր պահել սառնարանում, իսկ պետք եղած ժամանակ հանել ու արագ տապակել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
porceq, shat hamegh , hetaqrqir yev tetev kerakratesake, menq shat sirecinq,
shnorhakalutyun