- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Բաունտի
Բաղադրիչներ
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- կոկոսի քերուկ - 100 գր
- շոկոլադ կաթնային - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակ շոկոլադը, անընդհատ խառնելով, գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում կոկոսի քերուկը և լավ խառնում:
- Ստացված զանգվածը լցնում ենք 18 X 18 չափսի ձևամանի մեջ, սեղմում ենք և հարթեցնում: Առնվազն 1 ժամ թողնում ենք, որպեսզի զանգվածը պնդանա (բաունտիի բարձրությունը կախված է ձևամանի մեծությունից, որքան ձևամանը փոքր լինի, այնքան բաունտին հաստ կլինի և հակառակը):
- Սառած զանգվածը բաունտիների չափով կտրում ենք:
- Կաթնային շոկոլադը, անընդհատ հարելով, գոլորշու վրա հալեցնում ենք, բատոնները երկու կողմից ընկղմում շոկոլադի մեջ, այնուհետև դնում ենք յուղաթղթի վրա և դանակով շոկոլադի վրա թեթևակի ալիքներ անում:
Թողնում ենք, որ բաունտիներն ամբողջությամբ սառչեն:
- Ահա և վերջ:
Այսպիսով, ինչպես համոզվեցիք, բաունտի պատրաստելը դժվար չէ, միայն ցանկություն է պետք:
Նշենք, որ նշված բաղադրիչներից 15 հատ բաունտի է ստացվում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hianali baxadratoms e??
Shnorhakalutyun
Anpayman kporcem hamozvac em vor lawa stacvelu?
Բարև Ձեզ Լուսինե ջան, անչափ շնորհակալ ենք մեր աշխատանքը գնահատելու համար 🙂
Բարև ձեզ ,շատ համեղ կստացվի, համոզված եմ,իսկ կոկոսի քերուկը խոշոր լինի թե մանր?
Բարև Ձեզ, ցանկալի է քերուկը մանր լինի 🙂