- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Բասկյան շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք կարագը, շաքարավազը, աղն ու մանրացված նուշը:
Ապա ավելացնում ենք ձուն, ալյուրը, կակաոն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ
խմոր: Ստացված խմորը դնում ենք ցելոֆանի մեջ և տեղափոխում ենք սառնարան 2 ժամով:
- Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը, ապա ավելացնում ենք ալյուրն ու խառնում:
- Եռացնում ենք կաթը և լցնում ձվային զանգվածի վրա ու խառնում:
Ստացված զնագվածը կրկին հետ ենք լցնում կաթսայի մեջ, դնում թույլ կրակի վրա,
հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 3 րոպե, որ եփվի և հանում կրակի վրայից:
Ապա կաթային զանգվածին ավելացնում ենք մանր կտրատված շոկոլադն ու ռոմը և
խառնում:
Ստացված կրեմը թողնում ենք, որ սառչի և տեղափոխում ենք սառնարան 1-2 Ժամ:
- Հանում ենք խմորը սառնարանից, խմորի 2/3 մասը գրտնակում ենք ու բացում 32 սմ
հաստության շերտով և դնում կարագով պատած 28սմ տրամագծով ձևամանի մեջ:
Վրան քսում ենք կրեմի կեսը և շարում բալը, ապա բալի վրա քսում ենք մնացած
կրեմը:
- Մնացած խմորը գրտնակում ենք, բացում կլոր շերտով ու դնում կրեմի վրա:
Ապա ձևամանը դնում ենք ջեռոցի մեջ ու թխում 45 րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում, որ սառչի կտրատում ենք ու
մատուցում:
Մատուցելիս բասկյան շոկոլադե տորթի վրա շաղ տվեք կակաո 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
իսկ եթե ձևամանի փոխարեն տապակ լինի չի թխվի ?
Եթե տապակը խորն է և բարձր պատերով, ապա կլինի 🙂