- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 40-45 minutes
Բեզեով տորթ ”Ձյունիկ”
Բաղադրիչներ
- Մերենգայի համար՝
- շաքարավազ - 125 գր
- ջուր - 40 մլ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 90 գր
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 180 գր
- կակաո - 35 գր
- Կրեմի համար՝
- կաթնաշոռ - 250 գր (20 %)
- շաքարավազ - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- խտացրած կաթ - 100 գր
- վանիլին - 15 գր
- Օշարակի համար՝
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- լիկյոր - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք, ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում: 5 ձվի սպիտակուցները 5 րոպե հարում ենք, այնուհետև գդալ առ գդալ ավելացնում ենք շաքարավազը, որից հետո հատ առ հատ ձվի դեղնուցներն ենք ավելացնում: Ալյուրը կակաոյի հետ խառնում ենք և մաղով անցկացնում, այնուհետև աստիճանաբար լցնում ձվերով զանգվածի մեջ՝ թիակով վերից վար շարժումներով զգուշորեն խառնելով:
- Խմորը լցնում ենք 24 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և 40 րոպեով դնում ջեռոցը:
- Պատրաստի բիսկվիթը 50 սմ բարձրությունից շրջում ենք սեղանի վրա: Այդպես 3 անգամ վերևից գցում ենք բիսկվիթը, որպեսզի ձևը լավ պահպանվի, այնուհետև շրջած վիճակում առնվազն 4 ժամով դնում ցանցի վրա (կարող ենք 1 օր այդպես թողնել):
- Ժամանակը լրանալուն պես, դանակով ձևամանի կողքերով անցնում ենք և բիսկվիթը հանում ձևամանից (ստանում ենք 5 սմ բաձրությամբ շատ նուրբ բիսկվիթ):
- Բիսկվիթը 3 մասի ենք կիսում (կարող ենք սկզբում դանակով կտրվածք տալ, այնուհետև թելով կտրել):
- Պատրաստում ենք կրեմը: Մեզ ջրիկ կաթնաշոռ է պետք, եթե կաթնաշոռը ջրիկ չէ, ապա հարում ենք և թթվասերի հետ խառնում (կամ կարող ենք Ֆիլադելֆիա կաթնաշոռային պանրով փոխարինել):
Սերուցքը հարում ենք, ավելացնում կաթնաշոռը և խտացրած կաթը, վանիլինն ու շաքարավազը՝ ըստ ճաշակի, մոտ 100 գր:
Բիսկվիթը նուրբ է, բայց եթե ուզում ենք խոնավ լինի, ապա օշարակ ենք պատրաստում: 100 մլ եռման ջրի մեջ լցնում ենք 2 ճ/գդ շաքարավազը և 1 ճ/գդ լիկյորը: Զանգվածը եռացնում ենք, սառենում, այնուհետև քսում շերտերի վրա:
Կրեմը մոտավոր 3 մասի ենք կիսում:
- Շերտերի վրա կրեմ ենք քսում (վերջին շերտը լավ սեղմում ենք):
- Մնացած կրեմով ամբողջությամբ պատում ենք տորթը: Կարող ենք ձևավորել նաև նուշի թերթիկներով:
- Պատրաստում ենք մերենգան: Ձվի սպիտակուցները լցնում ենք կաթսայի մեջ և դանդաղ հարում: Մեկ այլ կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազն ու ջուրը և դնում կրակին, հենց շաքարավազը լուծվում է կրակի տակն իջեցնում ենք: Այդ ընթացքում սպիտակուցները սկսում ենք բարձր արագությամբ հարել:
Զանգվածը եռալուց հետո, 5 րոպե թողնում ենք, այնուհետև մի կաթիլ կաթեցնում սառը ջրի մեջ, եթե հանելուց փափուկ գնդիկ է ստացվում, նշանակում է՝ օշարակը պատրաստ է:
Պատրաստի օշարակը բարակ շիթով լցնում ենք սպիտակուցների մեջ և շարունակում ևս 5 րոպե հարել: Կայուն մերենգա ենք ստանում, որը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և ձևավորում տորթը:
Շատ համեղ ձյունաճերմակ տորթ , որը կարող ենք նաև ձևավորել շոկոլադի կտորներով կամ հատապտուղներով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hamex e
Շնորհակալություն 🙂
Shnorhakalutyun Dzez,es shatem ogtvum u shatem sirum ays kayq@, shnorhakalutyun dzez ameninch manrakrkit bacatrelu hamar.
Բարև Ձեզ հարգելի Օֆելյա: Անչափ շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար 🙂