- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Բեզե շոկոլադով
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 3 հատ (մոտ 115 գր)
- շաքարավազ - 170 գր
- շոկոլադ սև - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները հարիչով շատ արագ հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազը (որքան մանր լինի, այնքան լավ): Հարում ենք այնքան, մինչև խիտ, պինդ փրփուր ստացվի:
- Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում, լցնում մերենգայի վրա:
- Գդալի կամ ռետինե թիակի 4-5 շարժումով խառնում ենք զանգվածը:
- Բեզեն ճաշի գդալով դնում ենք յուղաթղթով կամ նրբաթիթեղով ծածկված տապակի մեջ:
- Դնում ենք նախապես 110 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու չորացնում մոտ կես ժամ: Բեզեի միջուկը պետք է փափուկ մնա: Սառեցնելուց հետո կարելի է ուտել:
Բեզե շոկոլադով կարելի է մատուցել սուրճի, տաք շոկոլադի, պաղպաղակի և այլ աղանդերների հետ: Վայելե՛ք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Inch lavn eq duq
Շնորհակալություն 🙂
Isk jeroci beran@ pak te bac vijakum patrastel?
Բարև Ձեզ Արևիկ ջան, այո, ջեռոցը փակ պետք է լինի 🙂
Shnorhakal em, arden patrastum em
Այդպես էլ շարունակեք 🙂
shat shnorakal enq dez vo mez aysqan lav baxadratomser eq tramadrum
Շնորհակալ ենք Վիկա ջան 🙂
maladec duq shat laveq patrastum