- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Բեզե սերուցքային միջուկով
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) - 1 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1/2 /գդ
- վանիլին - 1 թ/գդ
- Միջուկի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- ազնվամորի - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ լցնում ենք սպիտակուցները, հարում ենք այնքան, որ ստանանք պինդ փրփուր: Ավելացնում ենք շաքարավազի կեսը, հարում այնքան, մինչև ստացվի թանձր ու փայլուն զանգված: Լցնում ենք մնացած շաքարավազը, օսլան և կիտրոնահյութը (կամ քացախ):
- Հարում ենք ևս 5-7 րոպե, մինչև զանգվածը լավ պնդանա:
- Լցնում ենք խոհարարական պարկի մեջ և զամբյուղի տեսքով ճզմում յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
- Ստացվում է մոտ 10 զամբյուղիկ:
- Թխում ենք նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, հետո 100 աստիճանում՝ 5 րոպե, մինչև որ դառնա կաթնագույն:
- Զամբյուղիկների մեջ հարած սերուցք ենք լցնում:
- Զարդարում ենք հատապտուղներով:
- Ահա և վերջ:
Խրթխրթան կեղևով, բայց ներսից փափուկ բեզե է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Es patrasteci, bayc pind zangvac chstacvec ev epveluc heto pshrvec, inchy aynpes chem arel???
Բաղադրիչների քանակությունը ճիշտ պահպանել եք:
Barev dzez, es harc ei tvel dzez, u spasum em patasxani, naxoroq shnorhakalutyun
Hetaqrqir e bezen epelis jeroci dur@ mi poqr bac eq toxnum te voch?
Բարև Ձեզ: Քանի որ բեզեն թխվելու է ոչ թե մարմանդ ու տևական, այլ բարձր ջերյմաստիճանում և կարճ ժամանակամիջոցում, ջեռոցի դուռը բաց թողնել պետք չէ:
Barev dzez,mi garc, isk bezen epelis jeroci dur@ mi poqr bac eq toxnum?