- Yield: Անմիջապես
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 20-25 minutes
Բելյաշներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խմորիչն ու շաքարավազը լուծում ենք տաք կաթի մեջ, ավելացնում այնքան ալյուր, որ ստացվի թանձր թթվասերի խտության խմոր: Թթխմորը դնում ենք տաք տեղում, որ հասունանա: Երբ որ խմորն արդեն բարձրացել է, ավելացնում ենք հալեցրած կարագը (այն չպետք է տաք լինի) և աղը: Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրն ու հունցում այնքան, մինչև ստացվի համասեռ փափուկ խմոր:
Խմորը դնում ենք կարագով պատված կաթսայի մեջ, ծածկում ու տաք տեղում թողնում 1-1.5 ժամ: Այդ ընթացքում խմորի ծավալը կրկնապատկվում է:
- Քանի դեռ խմորը հասունանում է, պատրաստում ենք լցոնը: Սոխը մանր կտրատում ենք, աղի ու պղպեղի հետ լցնում մսի մեջ և լավ խառնում:
- Հասունացած խմորը ճնշում ենք և սկսում պատրաստել բելյաշներ: Կտրում ենք մանդարինի չափի խմոր և ալյուր ցանած մակերևույթի վրա գրտնակում 0.3-0.5 սմ հաստությամբ: Ստացված բլիթի մեջտեղում խճողակ ենք դնում:
- Եզրերը վրա ենք բերում, մատներով սեղմելով ամրացնում և մեջտեղում փոքր բացվածք թողնում:
- Կարագը միջին ուժգնության կրակի վրա տաքացնում ենք (պետք է լինի 160 աստիճան): Բելյաշները (անցքը դեպի ներքև) տապակում ենք, մինչև վարդագույն դառնան:
- Այնուհետև շրջում ենք, կրակը մի քիչ թուլացնում ու տապակում մյուս կողմը:
- Համեղ բելյաշները պատրաստ են:
Վերջում հավելենք, որ բելյաշներ կարելի է պատրաստել թե՛ խոզի ու թե՛ տավարի մսով՝ ըստ նախասիրության 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk kareli e Gari ev Xozi mis@ xarnel irar u patrastel ?
Բարև Ձեզ Շուշան ջան, գառան և խոզի մսերը այդքան էլ ցանկալի չէ, որ խառնեք:
Shat la shnorhakalutyun,, es erek patrasteci shat hamex er stacvel,,shnorhakalutyun baxadratomsi hamarr
Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ հետևում եք մեզ 🙂