- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45-50 minutes
Բելոռուսական ապուր ՛՛Մաչանկա՛՛
Բաղադրիչներ
- երշիկ - 400 (գյուղական)
- խոզի կողիկներ - 600 գր
- սոխ - 1 գլուխ
- քիմիոն - 1/2 թ/գդ
- սխտոր - 3 պճեղ
- կարագ - 40 գր
- ալյուր - 2 ճ/գդ
- դափնու տերև (лавровый лист) - 1 հատ
- պղպեղ սև հատիկավոր - 5-7 հատ
- աղ - ըստ ճաշակի
- Բլիթների համար՝
- կարտոֆիլ - 16 հատ
- սոխ - 1 գլուխ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Խոզի կողերը կտրատում ենք և չոր թավայի մեջ ուժեղ կրակի վրա բոլոր կողմերից տապակում ենք։
- Այնուհետև միսը լցնում ենք կաթսայի մեջ, վրան ջուր (առնվազն 1 լիտր ) ենք լցնում այնքան, որ այն մի քանի սմ միսը ծածկի։ Ավելացնում ենք դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ և աղ։ Հասցնում ենք եռման աստիճանի, կրակի տակն իջեցնում ենք և 20 րոպե եփում ենք` անընդհատ փրփուրը վերցնելով։ Այնուհետև ավելացնում ենք նախապես ծակծկած երշիկները և ևս 20 րոպե եփում ենք։
Սոխը մանր կտրատում ենք։ Թավայի մեջ կարագը հալեցնում ենք, ավելացնում ենք սոխն ու խառնելով մոտ 5 րոպե տապակում ենք` մինչև այն փափկի։
- Ավելացնում ենք սխտորը, քիմիոնը և խառնելով ևս 1 րոպե տապակում ենք։ Այնուհետև լցնում ենք ալյուրը, ու խառնելով, ևս 2 րոպե եփում ենք։
- Աստիճանաբար ավելացնում ենք 1 լ խոզի մսի արգանակը, ընթացքում խառնում ենք, որ գնդիկներ չառաջանան։ Զանգվածը եռման աստիճանի ենք հասցնում։
- Միսն ու երշիկը 4-5 մասի ենք կիսում և լցնում սոուսի մեջ։ Կափարիչով ծածկում ենք։
Պատրաստում ենք բլիթները։ Կարտոֆիլն ու սոխը անցկացնում ենք մանր քերիչով։ Զանգվածը լցնում ենք քամիչի մեջ և քամիչը դնում ենք մեկ այլ ամանի վրա, որպեսզի ջուրը քամվի։ Այնուհետև կարտոֆիլի հյութը թափում ենք, իսկ ամանի տակը հավաքված օսլան ավելացնում ենք կարտոֆիլի մեջ և խառնում ենք։ Ըստ ճաշակի աղ ենք անում։
- Թավայի մեջ միջին ուժեղության կրակի վրա 3-4 ճ/գդ բուսայուղ ենք տաքացնում և բլիթները տապակում ենք։
- Ուտեստը մատուցում ենք բլիթների, և ըստ ցանկության` թթվասերի հետ:
Ի դեպ, կարող ենք ապուր պատրաստելիս կարտոֆիլը ոչ թե ապուրի մեջ եփել, այլ ջեռոցում և որպես խավարտ ապուրի հետ մատուցել: Այն մատուցվում է բլիթների հետ, որոնք ուտելու ընթացքում թաթախում ենք ապուրի մեջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: