

- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 5 minutes
Բեկոնով տաք բուտերբրոդ
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 5-6 շերտ
- բեկոն - 6 շերտ
- սոխ կանաչ - 2 ճ/գդ(կտրատված)
- պանիր հալված - 100գր
- կարագ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Տապակում ենք հացի շերտերը կարագի մեջ երկու կողմից, հանում ենք և դնում անձեռոցիկի վրա (որպեսզի յուղը քաշվի):
- Նույն կարագի մեջ տապակում ենք կանաչ սոխը:
- Ապա չոր տապակի մեջ տապակում ենք երկար շերտերով կտրատված բեկոնը 2-3 րոպե:
- Տապակած հացի շերտերի վրա քսում ենք հալած պանիրը, վրան դնում տապակած կանաչ սոխն ու բեկոնը և անցնում համտեսելուն:
Բեկոնով տաք բուտերբրոդ լավ տարբերակ է նախաճաշի համար, այն կարելի է համադրել ձվածեղի հետ ամբողջական, սննդարար նախաճաշ ստանալու համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: