

- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Բիսկվիթային ռուլետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը 100 գր շաքարավազի հետ լավ հարում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը:
- Լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-12 րոպե:
- Ռուլետանման փաթաթում ենք:
- Պատրաստում ենք կրեմը: Գոլ կաթը, 100 գր շաքարավազն ու վարսակի փաթիլները լավ հարում ենք և հովացնում: Կարագը հարում ենք վանիլինի հետ և ավելացնում վարսակի փաթիլներով զանգվածի մեջ:
- Ռուլետը բացում ենք և վրան ջեմ քսում: Այնուհետև քսում ենք կրեմն ու կրկին ռուլետանման փաթաթում:
՛
- Ռուլետի վրայից զգուշությամբ հանում ենք յուղաթուղթը:
Պատրաստում ենք ջնարակը: Թթվասերը, շաքարի փոշին և կակաոն մարմանդ կրակին տաքացնում ենք և 2 րոպե հովացնում:
- Ջնարակը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և ռուլետը զարդարում:
- Ահա և վերջ:
Համեղ ռուլետ , որը շատ շուտ կվերջանա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
խմորի շաքարավազը շատ շատ է