- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Բիսկվիթային ռուլետ «Ձմերուկ»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները պահում ենք սառնարանում, իսկ դեղնուցները շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք այնքան, մինչև սպիտակի: Սպիտակուցներն աղի հետ հարում ենք այնքան, մինչև վերածվի կայուն փրփուրի:
- Սպիտակուցները երեք անգամով խառնում ենք դեղնուցներին՝ թիակը շարժելով ներքևից վերև: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և խնամքով խառնում:
- Խմորը երկու հավասար մասի ենք բաժանում, մեկի մեջ կարմիր ներկ գցում, մյուսի մեջ՝ կանաչ:
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում և 1 թ/գդ բուսայուղ քսում: Մեջտեղում դնում ենք երկտակ ծալված նրբաթիթեղ: Մի կողմում լցնում ենք կանաչ խմորն ու հարթեցնում:
- Մյուս կողմում լցնում ենք կարմիր խմորը: Նրբաթիթեղը վերցնում ենք և խմորը հարթեցնում:
- Թխում ենք 190 աստիճանում 15-17 րոպե:
- Թխված բիսկվիթը դնում ենք սրբիչի վրա՝ յուղաթուղթը դեպի վերև: Հետո խնամքով պոկում ենք յուղաթուղթը:
- Կարմիր մասից սկսած՝ ռուլետի նման փաթաթում ենք սրբիչի հետ միասին և թողնում հովանա:
- Պատրաստում ենք միջուկը: Բլենդերով խառնում ենք կաթնաշոռը, թթվասերը, վանիլինն ու շաքարավազը:
- Ժելատինը 10 րոպե թրջում ենք սառը ջրում, հետո փափկացնում միկրոալիքային վառարանում:
- Ժելատինը լցնում ենք կաթնաշոռային զանգվածի մեջ և խառնում:
- Հովացած ռուլետը բացում ենք, սրբիչը հանում և ռուլետին կրեմ քսում:
- Փաթաթում ենք՝ կարմիր եզրից սկսած:
- Պատրաստի ռուլետը փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ ու 1 ժամ պահում սառնարանում:
- Զարդարում ենք ըստ ցանկության: Հետո մի քիչ շոկոլադ ենք հալեցնում ու նկարում ձմերուկի կորիզները:
- Ահա և վերջ:
Դե ինչ, հուսով ենք հաճախակի կուրախացնեք Ձեր փոքրիկներին՝ ձմերուկ – ռուլետ պատրաստելով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: