

- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Բիսկվիթային ռուլետ
Բաղադրիչներ
- ձու - 3-4 հատ
- շաքարի փոշի - 3/4 բաժակ
- ալյուր - 3/4 բաժակ
- ջեմ
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։ Լցնում ենք հարիչամանի մեջ ու հարում ենք շաքարի փոշու հետ՝ ստանալով պինդ զանգված։
- Շարունակելով հարելը՝ սպիտակուցային զանգվածին հատ-հատ ավելացնում ենք դեղնուցները։
- Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։
- Ստացված խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, հավասարապես տարածում ենք։ Այնուհետև 12 րոպե թխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Խմորաշերտը պատրաստ է։
- Բիսկվիթային խմորաշերտը տաք վիճակում շրջում ենք մաքուր սրբիչի վրա։
- Պատում ենք ջեմով ու փաթաթում ենք։
- Համեղ ռուլետը պատրաստ է։
Թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք սուրճի կամ թեյի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: