- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Բիսկվիթային տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք դասական բիսկվիթ ահա այս եղանակով: Ցանկության դեպքում բիսկվիթի մեջ 30 գր մանրացրած ընկույզ կարող ենք ավելացնել:
- Բիսկվիթը 2 հավասար մասերի ենք բաժանում:
- Պատրաստում ենք կրեմը: Ձվի դեղնուցն անցկացնում ենք մաղով, որպեսզի վրայի թաղանթը դուրս գա: Մարմանդ կրակին տաքացնում ենք կաթը, դեղնուցն ու շաքարավազն այնքան, մինչև ստանանաք համասեռ զանգված: Հասցնում ենք եռման և մի քանի րոպե խառնում, որպեսզի զանգվածը թանձրանա, ինչից հետո էլ հովացնում ենք:
Կարագը լավ հարում ենք վանիլինի հետ, կամաց-կամաց ավելացնում ենք կաթով զանգվածն ու խառնում: Կրեմի մեջ լցնում ենք կոնյակն ու մանրացրած ընկույզները և հարում ենք:
Պատրաստում ենք օշարակը: Շաքարավազն ու ջուրը դնում ենք մարմանդ կրակին և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Բիսկվիթները տոգորում ենք օշարակով: Առաջին շերտին կրեմ ենք քսում, դնում ենք երկրորդ շերտն ու կրկին կրեմապատում: Կրեմի վրա մանրացրած ընկույզներ ու շաքարի փոշի ենք լցնում և 4 х 9-սմ կտորների բաժանում:
- Վայելում ենք:
Համեղ տորթ , որը վայելում ենք մեկ բաժակ սուրճով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ba alyur@ ?
Ալյուրը բիսկիվիտի բաղադրատոմսի մեջ է մտնում, որի հղումը ներկայացված է հենց տեքստում: