- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 35 minutes
Բիսկվիթային տորթ վանիլային կրեմով և ժելեով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 180 գր
- կաթ - 100 մլ
- կարագ - 50 գր
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ - 1 բանկա
- վանիլին - 5 գր
- կարագ - 250 գր
- Զարդարանքի համար՝
- ժելե ելակի համով - 1 փաթեթ
- բուսայուղ - 250 մլ
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի (դեղին)
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- վանիլին - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, թխվածքի երկու ձևամանները բուսայուղում ենք, մեջն ալյուր ցանում: Կաթը տաքացնում ենք և կարագը հալեցնում մեջը: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև վերածվի փքուն ու բաց գույնի զանգվածի: Խնամքով լցնում ու խառնում ենք մաղած ալյուրը: Բիսկվիթային զանգվածից մի քանի գդալ վերցնում ենք, լցնում կաթի մեջ և խառնում: Կաթնային խառնուրդը լցնում ենք բիսկվիթային զանգվածի մեջ ու կրկին խառնում: Խմորը լցնում ենք ձևամանների մեջ՝ լցնելով դրանք 2/3 չափով:
- Թխում ենք 25-35 րոպե, իսկ թխված լինելը որոշում չոփիկի օգնությամբ: Հովացնում ենք ցանցի վրա:
Պատրաստում ենք կրեմը: Փափկած կարագը հարում ենք, մինչև դառնա փքուն զանգված, հետո աստիճանաբար լցնում ենք խտացրած կաթն ու վանիլինը: Կրեմը հարում ենք այնքան, մինչև դառնա փքուն, հարթ ու համասեռ զանգված:
Ձկան խավիար հիշեցնող զարդարանքի համար բուսայուղը նախապես դնում ենք սառցախցիկի մեջ:
Դոնդողը պատրաստում ենք փաթեթավորման ցուցումների համաձայն, միայն թե ջուրը վերցնում ենք կիսով չափ: Ավելացնում ենք դեղին գունանյութը, մինչև ստանանք ձկնկիթի գույն: Դոնդողը լավ հովացնում ենք, այդ ընթացքում այն սկսում է պնդանալ:
Սառած բուսայուղը լցնում ենք բաժակի մեջ, բաժակը դնում սառույցով լցված կաթսայի մեջ: Դոնդողը լցնում ենք խոհարարական ներարկիչի մեջ, կաթեցնում բուսայուղի մեջ. այդպես ստացվում են «ձկնկիթի» հատիկները: Հատիկները լցնում ենք ցանցի մեջ, բուսայուղը պահում, քանի որ այն մաքուր է մնում և կարելի է օգտագործել: Հատիկները լվանում ենք սառը ջրով:
- Թխված շերտերը միացնում ենք կրեմի 1/3 մասով:
- Հավաքում ենք տորթը: Տորթի երեսին ու կողքերին քսում ենք մնացած կրեմը, զարդարում դոնդողի հատիկներով: Ցանկության դեպքում կարող ենք մերենգա պատրաստել և զարդարել: Տորթը մի քանի ժամ սառնարանում սառեցնում ենք:
- Ահա և վերջ:
Իսկ այժմ սուրճ ենք եփում ու վայելում մեր բիսկվիթային տորթը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: