- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25-30 minutes
Բիսկվիթ ՝ բալի ժելեով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը:
Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք: Սպիտակուցները մոտ 3-4 րոպե հարում ենք մինչև սպիտակ օդեղեն զանգված ստանանք: Աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը և շարունակում ենք մոտ 1 րոպե հարել: Աստիճանաբար ավելացնում ենք դեղնուցները և շարունակում ենք մոտ 1 րոպե հարել: Լցնում ենք ալյուրն ու վանիլինը և զգուշորեն վերից վար շարժումնեով հարում ենք:
- Խմորը լցնում ենք 22 սմ տրամագծով բացվող ձևամանի մեջ և գդալով թեթևակի հավասարեցնում ենք: Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 20 րոպե թխում ենք:
- Պատրաստի բիսկվիթը ցանցի վրա ենք դնում և ամբողջությամբ սառեցնում:
- Պատրասում ենք ժելեն: Բալը (եթե սառեցված է, հալեցնում ենք) լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում ենք:
- Ժելատինի վրա 100 մլ տաք ջուր ենք լցնում և լավ խառնում մինչև վերջինս ամբողջությամբ լուծվի: Անընդհատ խառնելով սառեցնում ենք՝ մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա:
- Սենյակային ջերմաստիճանի թթվասերը շաքարավազի հետ մոտ 5 րոպե հարում ենք, մինչև վերջինս ամբողջությամբ տարալուծվի: Ավելացնում ենք մանրացված բալն ու հարում ենք: Լցնում ենք ժելատինը և հարում ենք: ժելատինն ու բալով ու թթվասերով զանգվածները պետք է գրեթե նույն ջերմաստիճանի լինեն, որպեսզի ժելատինը չկտրվի:
- Բիսկվիթը 2 մասի ենք կիսում: Ներքևի հատվածը դնում ենք բացվող ձևամանի մեջ: Բիսկվիթի վրա ենք լցնում բալով ու թթվասերով զանգվածի 1/3 մասը:
- Ծածկում ենք բիսկվիթի երկրորդ շերտով:
- Լցնում ենք մնացած կրեմը: Մոտ 2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, մինչև պնդանա:
- Սառնարանից հանելուց հետո, զգուշորեն ձևամանը հանում ենք (եթե պատերից դժվար է պոկվում, ապա ձևամանի կողքերով դանակով անցնում ենք):
- Բիսկվիթը՝ կտրած վիճակում:
Ի դեպ, այսպիսի բիսկվիթ նպատակահարմար է ամռանը պատրաստել, քանի որ այն շատ թեթև է և օդեղեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SCHAT LAVNA
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂