

- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Բլիթներ կանաչիով և կարտոֆիլով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք միջուկը: Կարտոֆիլը խաշում ենք և խառնում կանաչու հետ: Խաշած կարտոֆիլի կեղևը մաքրում ենք, կտրատում, և խյուսի ենք վերածում: Եթե խյուսը շատ պինդ է ստացվում, ապա մի քիչ եռացրած ջուր ենք խառնում: Լվացած ու չորացրած կանաչին մանր կտրատում ենք և խառնում խյուսին: Համեմում ենք աղով ու պղպեղով:
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրն ու աղը մաղում ենք կաթսայի մեջ, կենտրոնում փոսիկ անում, մեջը լցնում գոլ ջուրն ու բուսայուղը: Խնամքով խառնում ենք ջուրն ու ալյուրը: Խմորը հունցում ենք արագ, որպեսզի չափից դուրս առաձգական չդառնա: Այսպիսի խմորը մատներին ու սեղանին չի կպչում, ուստի սեղանն ու ձեռքերը ալրապատելու կարիք չկա: Գրտնակելուց առաջ խմորը թողնում ենք հանգստանա: Դնում ենք մաքուր մակերևույթի վրա, սրբիչով կամ թաղանթով ծածկում, որպեսզի չչորանա: Թողնում ենք, որ խմորը հանգստանա, ինչից հետո համաչափ մասերի ենք բաժանում և գրտնակում:
Բլիթի մի կողմում լցնում ենք մոտ 1,5 ճաշի գդալ միջուկը, մյուս կողմը վրա ենք բերում, ծածկում ու եզրերն ամրացնում: Եզրերն ամրացնելու համար կարելի է պատառաքաղ օգտագործել: Այդպես և գեղեցիկ է ստացվում, և եփելիս բլիթը չի բացվում:
Խորհուրդ. պետք չէ շատ ձևավոր եզրեր անել, քանի որ տապակելիս խմորը չորանում ու պնդանում է:
- Հաստ հատակով թավան լավ տաքացնում ենք (թույլ կրակին) և բլիթները տապակում շիկացրած չոր թավայի մեջ, առանց բուսայուղի: Խմորը լավ կարմրում է ու չի այրվում:
Բլիթները տապակելիս պարբերաբար շրջում ենք, մինչև որ կարմիր պղպջակներ հայտնվեն:
- Եփված բլիթները դնում ենք ամանի մեջ, վրան մի փոքր կարագ քսում և մատուցում:
Կարտոֆիլով բլիթներ պատրաստելը շատ հեշտ գործընթաց է. վերջիններս համեղ են թե՛ տաք ու թե՛ սառը վիճակում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: