- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 10 minutes
Բլղուրով ու հավի լյարդով աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- 1 բաժակ բլղուրը լցնում ենք 1 բաժակ ջրի մեջ ու եփում ենք 12-15 րոպե, ապա բաց կափարիչով 10 րոպե։ Եփվելու ընթացքում բլղուրը համեմում ենք աղով։
- Հավի լյարդը բաժանում ենք կտորների։ Սոխը մանր կտրատում ենք։
- Լյարդն ու սոխը 7-10 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ և ընթացքում համեմում ենք աղով ու պղպեղով։
- Արդեն սառած բլղուրը լցնում ենք տարայի մեջ, ապա ավելացնում ենք մանր կտրատած վարունգն ու լոլիկը։
- Կանաչ սոխը, սամիթն ու մաղադանոսը մանր կտրատում ու լցնում ենք աղցանամանի մեջ։
- Ավելացնում ենք տապակած լյարդն ու սոխը, ապա՝ մայոնեզը։
- Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք։ Համեղ աղցանը պատրաստ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: