- Yield: 40 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Բլղուրով և լոլիկով աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բլղուրը լցնում ենք կաթսայի մեջ և վրան 500 մլ եռման ջուր լցնում։
- Կափարիչով ծածկում ենք և մոտ 15-20 րոպե հանգիստ թողնում մինչև փափկի և չափերով ավելանա։
- Այդ ընթացքում կտրատում ենք լոլիկը։
- Բլղուրի ավելորդ ջուրը քամում ենք և այն տեղափոխում տարայի մեջ։ Ավելացնում ենք ձիթայուղը, կիտրոնի հյութը և մանր կտրատած մաղադանոսը, ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք անում ու խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք լոլիկը և լավ խառնում։
- Նվազագույնը 30-40 րոպեով տեղափոխում ենք սառնարանը:
Եվ մեր աղցանը պատրաստ է:
Բլղուրը հարմար է այն առումով, որ այն եփելու կարիք չունի։ Ընդամենը վրան եռման ջուր ենք լցնում, մի քիչ սպասում, ավելորդ հեղուկը թափում և շարունակում պատրաստել։ Այս հրաշալի աղցանը կարելի է որպես խավարտ մատուցել ցանկացած տեսակի մսի կամ թռչնամսի հետ։ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hargeli cooks.am shat hetaqrqir baxadratomser isk karox en orinak blxur poxarinel hndkazawarow ???☺naxapes shnorhakalutyun
Այո իհարկե կարող եք Նելլի ջան 🙂
Lawner kporzem?
Փորձեք և կիսվեք Ձեր տպավորություններով 🙂
Շնորհակալություն շատ համեղ էր.
🙂
Բարև Ձեզ, ներեցեք, իսկ սա քանի հոգու համա՞ր է :Շնորհակալություն :