

Բոնետ
Բաղադրիչներ
- կաթ - 2 բաժակ
- թխվածքաբլիթ - 120 գր
- շաքարավազ - 300 գր
- ձու - 3 հատ
- ռոմ - 1 ճ/գ
- կակաոյի փոշի - 2 ճ/գ
- Կարամելի համար՝
- շաքարավազ - 300 գր
- ջուր - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ջուրը, ապա դնում ենք կրակի վրա:
Երբ կարամելը պատրաստ է լինում, լցնում ենք համապատասխան ֆորմաների մեջ ու թողնում ենք, որ սառչի:
- Այնուհետև ձուն առանձին տարայի մեջ հարում ենք շաքարի փոշու հետ:
- Լցնում ենք կակաոյի փոշին, ապա ավելացնում ենք տրորած թխվածքաբլիթներն ու ռոմը: Ապա տաքացնում ենք կաթը, լցնում ենք ստացված զանգվածի մեջ ու խառնում ենք:
- Ստացված զանգվածը լցնում ենք կարամելային զանգվածի վրա:
- Ձևամանի մեջ լցնում ենք եռացրած ջուր, ապա ֆորմաները դնում ենք մեջն ու եփում 40-50 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում:
Մեր աղանդերը պատրաստ է:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: