- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 30-40 minutes
Բոստոնյան կրեմով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 125 գր
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- բուսայուղ - 3 ճ/գդ
- Կրեմի համար`
- կաթ - 500 մլ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 100 գր
- օսլա (крахмал) - 30 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
- կարագ - 50 գր
- Ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- շոկոլադ սև - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 4-6: Պատրաստում ենք կրեմը: Կաթը լցնում ենք կաթսայի մեջ և եռացնում ենք, այնուհետև ավելացնում ենք վանիլինը և կաթսան կրակից վերցնում ենք: Ձվերը շաքարավազի և օսլայի հետ հարում ենք և անընդհատ խառնելով, զգուշորեն ավելացնում տաք կաթը: Կրեմը լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք միջին ուժեղության կրակի վրա: Հասցնում ենք եռման աստիճանի և անընդհատ խառնելով, մի քանի րոպե եռացնում ենք: Կրակից վերցնում ենք և ավելացնում կարագը:
- Կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք և թողնում ենք սառչի:
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրը, շաքարավազն ու փխրեցուցիչը մաղով անցկացնում ենք և լցնում ամանի մեջ: Դեղնուցները, կիտրոնահյութը և բուսայուղը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և խառնում ենք: Սպիտակուցները 100 գր շաքարավազի հետ հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք:
Սպիտակուցներն աստիճանաբար լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ և զգուշորեն խառնում ենք, այնուհետև, 3 անգամով, ավելացնում ենք բոլոր չոր բաղադրիչները՝ յուրաքանչյուր անգամ լցնելուց հետո լավ խառնելով: Թխում ենք 30-40 րոպե՝ 175 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստի բիսկվիթը սառեցնում ենք և 2-3 մասի կիսում:
- Յուրաքանչյուր շերտն առատորեն պատում ենք սառած կրեմով:
- Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը տաքացնում ենք, խառնում հալեցրած շոկոլադի հետ և լցնում տորթի վրա:
- Բարի ախորժակ
Ի դեպ, Բոստոնյան կրեմով տորթը Մասսաչուսեթսի նահանգում պաշտոնական աղանդեր է համարվում: Այն ստեղծել է ֆրանսիացի շեֆ-խոհարար՝ М. Sanzian-ը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: