- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Բուլկի եփած կրեմի միջուկով
Բաղադրիչներ
- կաթ - 200 մլ
- կարագ - 35 գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- վանիլին - մեկ պտղունց
- աղ - 1/4 թ/գդ
- խմորիչ - 1 թ/գդ
- ալյուր - 700 գր
- Եփած կրեմի համար՝
- վանիլին - 2 թ/գդ
- կաթ - 400 մլ
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 130 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խմորիչը լուծում ենք գոլ կաթի մեջ և մի կողմ դնում: Կարագը հալեցնում ենք, լցնում կաթսայի մեջ, ավելացնում ձուն, շաքարավազը, աղն ու վանիլինը և պատառաքաղով լավ տրորում ենք: Խմորիչով կաթի մեջ 1 բաժակ ալյուր ենք մաղում, խառնում, լցնում ձվով ու շաքարավազով խառնուրդն ու խառնում:
- Աստիճանաբար մեջը մաղելով մնացած ալյուրը՝ հարթ խմոր ենք հունցում:
- Լցնում ենք ձիթայուղած կաթսայի մեջ, ծածկում և 1 ժամ պահում ենք տաք տեղում:
- Քանի դեռ խմորը հասունանում է, պատրաստում ենք կրեմը: Դեղնուցները խառնում ենք 80 գր շաքարավազի ու վանիլինի հետ, ավելացնում օսլան ու հարում այնքան, մինչև խառնուրդը սպիտակի ու ծավալով մեծանա: Կաթը հասցնում ենք եռման ու անընդհատ հարելով բարակ շիթով լցնում խառնուրդի մեջ:
Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ, անընդհատ խառնելով տաքացնում մինչև խտանալը: Եփած կրեմը կափարիչով ծածկում ենք և թողնում հովանա:
Այդ ընթացքում լավ սառած սերուցքը 50 գր շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև վերածվի խիտ փրփուրի (շաքարավազը կարելի է ըստ ցանկության ավելացնել):
Լավ հովացած եփովի կրեմն ու հարած սերուցքը միացնում ենք իրար և զգուշորեն խառնում:
- Հասունացած խմորը տրորում ենք: Բաժանում ենք 9 մասի, յուրաքանչյուրը ձվաձև գրտնակում և վերին եզրից փոքր-ինչ ներս լցնում մոտ 2 թ/գդ կրեմ:
- Խմորը վերևի ծայրից վրա ենք բերում, կրեմը ծածկում և եզրերը սեղմում ենք:
- Ներքևի մասի վրա սուր դանակով շերտեր ենք կտրում (ոչ մինչև վերջ) և փաթաթում բուլկու վրա:
- Ձևամանի մեջ բուլկիները շարում ենք այնպես, որ շերտիկների եզրերը հայտնվեն տակի մասում ու չբացվեն: Ծածկում ենք թաղանթով ու թողնում 10 րոպե: Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, բուլկիների վրա հարած ձու քսում և թխում մինչև ոսկեգույն դառնալը:
- Թխված բուլկիները շարում ենք ցանցի վրա ու վրան շաքարի փոշի ցանում:
Հավանեցիք, այնպես չէ՞: Ի դեպ, այսպիսի բուլկի կարելի է պատրաստել նաև ջեմով կամ կաթնաշոռային միջուկով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
700gr alyuri hamar 200ml katy qich che??erevi shat pind xmore stacvelu
Բարև Ձեզ, ոչ, շատ լավ է ստացվելու, առանց վարանելու պատրաստեք 🙂
Es patrasteci bayc kremy jrik stacvec, isk nkarum erevum e vor dzez mit ayn bavakanin pinde,xit, bayc asem vor pahpanel em bolir baxadrichneri qanakutyuny, shnorhakalutyun
Բարև Ձեզ, խնդիրը հնարավոր է սերուցքի մեջ է, այն մի քիչ ավելի քիչ պետք է ավելացնեիք:
Shnorhakalutyun hajord angam aydpes kporcem, isk karox eq asel inchpes anem, vor serucqy pind lini hareluc heto, kan mardik vor arajarkum en mi ptxunc limoni ax avelacnel, isk duq inch xorhurd ktaq
Բարև Ձեզ, սերուցքը սառը պետք է լինի, իսկ Դուք պետք է լավ հարեք: Այս ամենից հետո առանց աղի էլ, շատ պինդ սերուցք կստացվի 🙂
Knereq isk klini ete sovorakan krem lcnenq mej@?
Բարև Ձեզ Ժենյա ջան, այո կարող եք Ձեր նախընտրած կրեմը լցնել 🙂
խմորը շատ պինդ է ստացվել
Բարև ձեզ այս բաղադրիչներով խմորը լինում է ավելի պինդ, որ հ՞նարավոր է լինում գրտնակել։
Բարև Ձեզ, սիրելի Սոֆիա, ստացվում է պինդ խմոր, որը պետք է գրտնակել։ ։)