- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Բուլկի ”Սիննաբոն”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 250 մլ
- կարագ - 70 գր
- շաքարավազ - 50 գր
- ձու - 1 հատ
- խմորիչ - 7գր
- վանիլին - 1 թ/գդ
- աղ - 1/2թ/գդ
- ալյուր - 450-500 գր
- Միջուկի համար՝
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 50 գր
- դարչին - 3-4 թ/գդ
- Օշարակի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- շաքարի փոշի - 120 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 5-7 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Տարայի մեջ ենք լցնում ձուն, շաքարավազը, վանիլինը, աղը և մի քիչ հարում ենք։ Ավելացնում ենք թեթևակի տաքացրած կաթը և հարում։
- 300 գր ալյուրը խառնում ենք խմորիչի հետ և ավելացնում մնացած զանգվածին, այնքան ենք խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։
Ավելացնում ենք փափկեցրած կարագը և այնքան ենք խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։
- Խմորի վրա թեթևակի ալյուր ենք ցանում և հունցում` աստիճանաբար ավելացնելով մնացած ալյուրը։ Խմորը պետք է շատ փափուկ լինի, այն կարող է ձեռքերին կպչող խմոր լինի։ Մոտավորապես 450 գր ալյուր է հարկավոր` կախված խմորի պնդությունից։ Փափուկ խմորով մի քիչ դժվար է աշխատել, սակայն շատ ալյուր չենք ավելացնի, որպեսզի մեր բուլկիներն ավելի համեղ և ուռուցիկ լինեն։ Խմորը դնում ենք ամանի մեջ և 30-60 րոպեով տաք տեղ դնում, որպեսզի խմորը 2-3 անգամ չափերով մեծանա։
- Միջուկի համար շաքարավազը դարչնի հետ խառնում ենք։
Խմորը դնում ենք սեղանի վրա (անհրաժեշտության դեպքում ալյուր ցանում) ։ Մոտավորապես 5-7 մմ հաստությամբ շերտ ենք բացում (38x48)։ Եզրերը մատերով հավասարեցնում ենք, որպեսզի հավասար ուղղանկյուն լինի։
- Շերտի վրա կարագ ենք քսում։ Վրան դարչին ենք ցանում և հավասարապես տարածում, միայն եզրից մի քանի սանտիմետր շերտ ենք թողնում ազատ։
- Փաթաթում ենք ռուլետի տեսքով `որքան հնարավոր է ձիգ։ Այնուհետև ռուլետը 12 մասի ենք բաժանում` յուրաքանչյուրը 4 սմ։ Որպեսզի շերտերը չճզմենք կարող ենք թելով կտրել բուլկիները։
- Բուլկիները տեղափոխում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ` կտրած մասով դեպի վերև։ 20-40 րոպեով տաք տեղ ենք տեղափոխում տապակը։ Բուլկիները պետք է չափերով լավ մեծանան։
- Այնուհետև տապակը տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտավոր 20-25 րոպե թխում` մինչև թեթևակի կարմրեն։
Մինչև բուլկիները թխվում են պատրաստենք օշարակը։
Մասկարպոնեն, շաքարի փոշին և սերուցքը դնում ենք ամանի մեջ և մի քիչ հարիչով հարում։ Պատրաստի բուլկիները ջեռոցից հանում ենք։
- Եվ անմիջապես, առանց հապաղելու բուլկիները պատում ենք կրեմով։
Բուլկիները կարող ենք անմիջապես մատուցել` տաք վիճակում, ինչպես մատուցում են «Սիննաբոն»-ում։ Բայց սառած վիճակում նույնպես այս բուլկիները շատ համեղ են։
Եթե մասկարպոնե չունենք, կարող ենք այն թթվասերով փոխարինել։ Կարող ենք նաև ոչ շատ թանձր եփովի կրեմ պատրաստել։ Նույնպես համեղ կլինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: