- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15-20 minutes
Բուլկի քունջութով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթն ու ջուրը խառնում ենք, ավելացնում շաքարավազն ու խմորիչը և խառնում:
Այնուհետև ավելացնում ենք 2 ձվերն ու ալյուրը և փոքր-ինչ պինդ խմոր հունցում: Խմորը 20-30 րոպե թողնում ենք հանգստանա, հետո ավելացնում ենք աղն ու կարագը: Պետք է ստացվի հարթ խմոր, որը խոհանոցային կոմբայնի կեռիկով պետք է խառնենք ևս 10 րոպե:
- Կաթսան ծածկում ենք սննդային թաղանթով ու թողնում, որ խմորը հասունանա: Խմորը պետք է մեկ ժամում երկու անգամ մեծանա: Հասունացած խմորը հունցում ենք, դնում տախտակին ու հավասար մասերի բաժանում (այս դեպքում՝ 10):
- Յուրաքանչյուր մասը պարանի պես ձգում և երկարացնում ենք:
- Պարզ ու թույլ հանգույց ենք անում:
- Ազատ ծայրերը փաթաթում ենք հանգույցի շուրջը:
- Բուլկիները շարում ենք տապակի մեջ և 30 րոպե թողնում սենյակային ջերմաստիճանում:
- Հետո բուլկիների վրա հարած ձու ենք քսում ու քունջութ ցանում:
- Դնում ենք նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցում ու թխում 15-17 րոպե, մինչև պատրաստ լինելը:
Կարելի է պատրաստել այսպիսի ախորժելի բուլկի քունջութով և լցոնել կաթնաշոռով, ջեմով ու պանիրով կամ ցանկացած այլ միջուկով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: