- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 30 minutes
Բուլկի «Buchteln» սերուցքով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 125 մլ
- ալյուր - 340 գր
- շաքարավազ - 50 գր
- խմորիչ - 20 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- ձու - 1 հատ
- աղ - մեկ պտղունց
- կիտրոն - 0,5 հատ (քերուկ)
- վանիլին - 1 փաթեթ
- կարագ - 50 գր
- Ինչպես նաև՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- վանիլին - 10 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Գոլ կաթի մեջ լցնում ենք խմորիչը, 20 գր շաքարավազը, աղը, կիտրոնի քերուկն ու 50 գր ալյուրը: Խառնում ենք և թողնում, որ խմորիչն ակտիվանա:
- Երբ որ խմորիչն ուռչում է, ավելացնում ենք 30 գր շաքարավազը: Հետո ավելացնում ենք երկու դեղնուցը, 1 ձուն ու վանիլինը: Խառնում ենք, ինչից հետո ալյուրի կեսը մաղում ենք մեջը:
- Գդալով խառնում ենք և մի քիչ էլ ալյուր մաղում:
- Նորից գդալով խառնում ենք և այնքան ալյուր ավելացնում, որ հնարավոր լինի խմորը լցնել սեղանին:
- Սեղանին մի քիչ ալյուր ենք մաղում և խմորը դնում վրան:
- Մնացած ալյուրը քիչ-քիչ խառնում ենք խմորին ու հունցում: Խմորը լցնում ենք կաթսայի մեջ, սրբիչով ծածկում ու 25 րոպե թողնում տաք տեղում:
Այդ ընթացքում կարագը հալեցնում և հովացնում ենք: Կես ժամ անց սեղանին մի քիչ կարագ ենք լցնում: Խմորը դնում ենք կարագի վրա, հունցում այնքան ժամանակ, մինչև զգանք, որ կարագը ներծծվել է խմորի մեջ:
Կրկին կարագը քիչ-քիչ լցնում ենք սեղանին ու խմորը հունցում: Շարունակում ենք այնքան ժամանակ, մինչև որ կարագը վերջանա:
- Ահա այսպիսի խմոր է ստացվում:
- Խմորը նորից դնում ենք կաթսայի մեջ, 1,5 ժամ թողնում տաք տեղում: Բարձրացած խմորը հունցում ենք և նորից 45 րոպե թողնում տաք տեղում (այն կրկին բարձրանում է):
- Այժմ արդեն խմորը դնում ենք թեթևակի ձիթայուղած սեղանին, գնդում ենք և 15 րոպե թողնում, որ հանգստանա: Հանգստացած ու բարձրացած խմորը 11 մասի ենք բաժանում և նորից 15 րոպե թողնում, որ հանգստանա:
- Այժմ արդեն ձևավորում ենք բուլկիները: խմորը հավաքում ենք եզրերից դեպի կենտրոն և շարում սեղանին` հարթ կողմը դեպի վերև: Ջեռոցի տապակը ձիթայուղում ենք ու բուլկիներն իրարից փոքր-ինչ հեռու դասավորում տապակի մեջ:
- Այդպես թողնում ենք 30 րոպե:
Այդ ընթացքում սերուցքը մի քիչ տաքացնում ենք, ավելացնում 2 ճ/գդ շաքարավազ ու վանիլինը և խառնում: 30 րոպե անց գդալով լցնում ենք բուլկիների վրա:
- Բուլկիները թխում ենք 180 աստիճան ջեռոցում 30 րոպե: Ջեռոցից հանում ենք, սրբիչով ծածկում ու թողնում մի քիչ հովանա:
- Հետո արդեն կարող ենք վրան շաքարի փոշի ցանել:
Շատ համեղ բուլկի է ստացվում, որը կարելի է հյուրասիրել թեյի և մուրաբայի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: