- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 30-40 minutes
Բուլղարական աղցան
Բաղադրիչներ
- լոլիկ - 400 գր
- վարունգ - 300 գր
- տաքդեղ դեղին - 300 գր
- սոխ - 50 գր
- մաղադանոս - 5-6 ճյուղ
- պանիր ֆետա - 200 գր (կամ բրինզա)
- բուսայուղ - վրան լցնելու համար
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Տաքդեղը կարող է լինել թե ջեռոցում եփված, թե թարմ: Տաքդեղները դնում ենք ձևամանի կամ տապակի մեջ: Տեղափոխում ենք մինչև 220 աստիճան տաքացրած ջեռոցը և 30-40 րոպե եփում ենք՝ մինչև կճեպը փափկի: Եփված տաքդեղներն անմիջապես դնում ենք պոլիէթիլենային փաթեթի մեջ և կիպ ծածկում ենք:
- Լոլիկները ոչ մեծ խորանարդիկներով կտրատում ենք:
- Վարունգները ոչ մեծ խորանարդիկներով կտրատում ենք:
- Սոխը մանր կտրատում ենք (եթե սոխը քաղցր է, կարող ենք բարակ կիսաշրջաններով կտրատել):
- Մաղադանոսի ցողուններն առանձնացնում ենք, իսկ տերևները մանր կտրատում:
- Սառած տաքդեղները փաթեթից հանում ենք, կեղևազատում և սերմերը հանում: Ոչ մեծ ձողիկներով կտրատում ենք:
- Լոլիկը, վարունգը, տաքդեղը, սոխը, մաղադանոսը լցնում ենք աղցանամանի մեջ: Մի քիչ աղ և պղպեղ ենք անում, բուսայուղ լցնում և խառնում:
- Աղցանը լցնում ենք ամանի մեջ և վրան մանր քերիչով անցկացրած պանիր ավելացնում:
Այսպիսով, շատ հյութեղ, համեղ և օգտակար աղցան պատրաստեցինք, որը հարմար է մատուցել, թե ճաշին, թե ընթրիքին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: