- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Բուգացա
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր
- կեֆիր - 1 բաժակ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- ալյուր - 2,5-3 բաժակ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - մի պտղունց
- Լցոնի համար՝
- պանիր ֆետա - 250 գր
- մաղադանոս - 4 ճյուղ
- Վրան քսելու համար՝
- ձվի դեղնուց - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Նախատեսված է 8 բաժնի համար:
Կարագը քերիչով քերում ենք, ավելացնում ալյուրը, ձեռքերով տրորում, ապա աղ ավելացնում:
Կեֆիրի բաժակի մեջ լցնում ենք փխրեցուցիչը, որը փրփրելուն պես ավելացնում ենք ալյուրի ու կարագի զանգվածի մեջ: Այնուհետև զանգվածին ենք ավելացնում ձվի սպիտակուցը և փափուկ խմոր հունցում: Խմորի գունդը դնում ենք սեղանին, ծածկում ու թողնում 20 րոպե:
- Լցոնի համար ֆետա պանիրը մանրացնում ենք, մաղադանոսը կտրատում և խառնում իրար:
- Խմորից ընկույզի չափ գնդիկներ ենք ստանում, մատներով բացում ու տափակացնում ենք, այնուհետև խմորի մեջտեղում դնում ենք լցոնն ու եզրերն ամրացնում: Մեջտեղի մասը բաց ենք թողնում, կարկանդակին տալիս ենք նավակի տեսք ու վրայից ձվի դեղնուց քսում:
- Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, կարկանդակները շարում մեջը և 30 րոպե թխում 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ, մինչև կարկանդակները կստանան գեղեցիկ վարդագույն երանգ:
- Ահա և վերջ:
Այսպիսի փոքրիկ հունական բուգացա կարելի է ուտել թե՛ ընդմիջմանը և թե՛ էքսկուրսիա գնալիս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Sa haykakan uteste??
Բարև Ձեզ, Բուղաչան կովկասյան ուտեստ է, և տարբեր երկրներում այն մի փոքր տարբեր են պատրաստում 🙂
sa buxacha che, sa ajarakan xachapuri e