- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 35 minutes
Բուրիտո
Բաղադրիչներ
- տորտիլյա - 3-5 հատ
- սոխ կանաչ - 4 ցողուն
- սխտոր - 2 պճեղ
- բուսայուղ - 1ճ/գդ
- հավի կրծքամիս - 1 հատ
- լոլիկի մածուկ - 3ճ/գդ
- պղպեղ չիլի - 1թ/գդ
- բրինձ - 100գր
- արգանակ տավարի մսի - 100մլ
- պանիր մոցարելլա - 100գր
Քայլերի հաջորդականություն
- Միջուկի պատրաստման համար կանաչ սոխը մանր կտրատեք, վրան ճզմեք 2 պճեղ սխտոր, ապա տապակեք բուսայուղով պատված թավայի մեջ մոտ 1 րոպե ուժեղ կրակի վրա:
Հավի կրծքամիսը կտրատեք, տեղափոխեք թավայի մեջ, ապա ավելացրեք լոլիկի մածուկը, 1թ/գդ կծու չիլին:
- Երբ հավի կրծքամիսը տաքանա, լավ խառնեք, ավելացրեք նախապես եփած բրինձը, ապա արգանակը: Մի քանի րոպե եփելուց հետո ավելացրեք քերած պանիրը:
- Տորտիլյայի լավաշի ծայրի վրա լցրեք 3-4 գդալ պատրաստված միջուկից:
- Տորտիլյայի 2 կողքը ներս ծալեք և փաթաթեք ռուլետի նման:
- Որպեսզի բուրիտոն առավել համեղ ստացվի, երկու կողմից տապակեք այն գրիլ կամ սովորական թավայի մեջ մի քանի րոպե մինչև կարմրավուն երանգի առաջացումը:
Բուրիտո պատրաստելու բաղադրատոմսն իհարկե, կարելի է նաև փոխել ըստ ճաշակի: Օրինակ՝ մատուցելիս կարելի է ըստ ցանկության ավելացնել հազարի տերևներ կամ թթվասեր:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: