

- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Բուրիտո
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 500 գր
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2 պճեղ
- լոլիկ - 250 գր (մարինացված, սեփական հյութի մեջ)
- լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
- եգիպտացորեն պահածոյացված - 0.5 բանկա
- լոբի կարմիր մարինացված - 0.5 բանկա
- տաքդեղ չիլի - 1 հատ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- լավաշ - 6 հատ (հունական)
- վարունգ մարինացված - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք, սխտորն ու պանիրը՝ ճզմում: Սոխն ու սխտորը բուսայուղով 5 րոպե տապակում ենք: Այնուհետև ավելացնում ենք աղացած միսն ու կտրատած տաքդեղը և անընդհատ խառնելով տապակում ենք, մինչև միսը գույնը փոխի:
- Այնուհետև ավելացնում ենք մնացած բանջարեղեններն ու լոլիկի մածուկը և տապակում ենք ևս 10 րոպե:
- Լավաշի մեջ լցնում ենք միջուկն ու փաթաթում: Այնուհետև բուրիտոյի ներքևի ծայրերը փաթաթում ենք փայլաթիթեղով և թխում նախօրոք տաքացրած ջեռոցում մի քանի րոպե:
- Ահա և վերջ:
Մեքսիկական բուրիտո վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hamex stacvec!!! Shnorhakalutyun ?
Քանի հատ Բուրիտո է ստացվում?
Սիրելի Մարիամ, ստացվում է 10-12 Բուրիտո։?
Շատ համեղ ստացվեց, շնորհակալություն