- Yield: 1 ժամ անց
- Cook Time: 30-40 minutes
Բրաունի բալով, ընկույզով ու կաթնաշոռով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը մանրացնում ու լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք կտրատած կարագն ու հալեցնում ենք այս բաղադրատոմսով:
- Այնուհետև ստացված շոկոլադային զանգվածը սառեցնում ենք:
- Սառեցրած բալը թողնում ենք, որ հալչի, ապա հեռացնում ենք ավելորդ հեղուկը: Ընկույզները ոչ շատ մանր կտրատում ենք:
- Ձուն, շաքարավազը, վանիլինն ու աղը լավ խառնում ենք:
- Ավելացնում ենք շոկոլադե զանգվածն ու շարունակում ենք խառնել:
- Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և խառնում են՝ վերածելով միասեռ զանգվածի:
- Լցնում ենք բալն ու ընկույզը և խառնում ենք:
- Կաթնաշոռային շերտի համար կաթնաշոռը, շաքարավազն ու ձուն հարում ենք։ Ավելացնում ենք սերուցքն ու շարունակում ենք հարել։
- Ձևամանը (25x25 սմ տրամագծով) կարագապատում ենք, լցնում ենք խմորն ու հավասարապես տարածում։
- Վրան լցնում ենք կաթնաշոռային շերտն ու փայտե գդալի օգնությամբ տարածում ենք։ Թխում ենք 30-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Փայտիկի օգնությամբ ստուգում ենք պատրաստ լինելը։ Չի կարելի խմորը չորացնել․ այն պետք է որոշակի խոնավություն ունենա։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի։
- Բաժանում ենք ուղղանկյունաձև կտորների ու մատուցում ենք։
Ընկույզով, կաթնաշոռով ու բալով բրաունին հիանալի դեսերտ է շոկոլադի սիրահարների համար։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: