- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Բրաունի կաթնաշոռով
Բրաունի (անգլ.՝ Chocolate brownie), շոկոլադե թխվածք, որն իր անունը ձեռք է բերել իրեն բնորոշ շագանակագույն գույնից (անգլ.՝ brown՝ շագանակագույն), իրենից ներկայացնում է խիտ կառուցվածքով հարթ շոկոլադե թխվածք , որը բաժանված է ուղղանկյուն կտորների։ Այսօր այն համարվում է ԱՄՆ-ում և Կանադայում ամենահայտնի աղանդերներից մեկը։
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 250գր
- կարագ - 175գր
- ալյուր - 225գր
- շաքարավազ - 400գր
- ձու - 6 հատ
- կաթնաշոռ - 350գր
- վանիլին - 10գր
- փխրեցուցիչ - 5գր
- աղ - մեկ պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Հարում ենք հարիչով կաթնաշոռը, 2 ձուն, 100գր շաքարավազն ու վանիլինը:
- Առանձին ամանի մեջ հալեցնում ենք շոկոլադն ու կարագը տաք ջրի գոլորշու վրա, ապա ավելացնում ենք մնացած 300գր շաքարավազը, 4 ձուն, ալյուրը, աղը, փխրեցուցիչն և հարում հարիչով:
- Քառակուսի ձևամանը պատում ենք պերգամենտային թղթով, մեջը լցնում ենք շոկոլադե խմորի կեսը, ապա վրան լցնում ենք կաթնաշոռային զանգվածն ու վրան լցնում մնացած շոկոլադե խմորը: Ապա դանակի սուր ծայրով վրան անում ենք զիգզագանման նախշեր:
- Դնում ենք ձևամանը ջեռոցի մեջ ու թխում բրաունին 40-45 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում 1 ժամ և անցնում համտեսելուն:
Մատուցեք այս հրաշալի կաթնաշոռով բրաունին մեկ գավաթ սուրճ լատեի հետ 😉
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
karox em arjarkel sra nman desert inqs em horinel….. shaaaaaat hamex e kgcem anpayman
Շատ լավ, Մերի ջան, անհամբերությամբ կսպասենք Ֆորումում տեղադրվող Ձեր բաղադրատոմսին 🙂
SHAT LAVNE
🙂
Kllas
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
ays xmorexen@ cm porcel bayc anpayman khamtesem