- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 7 minutes
Բրնձե գնդիկներ
Բաղադրիչներ
- բրինձ - 300 գր (կլոր)
- պանիր - 50 գր
- ձու - 3 հատ
- քրքում - 1/2 թ/գ
- աղ
- Միջուկի համար՝
- միս տավարի (աղացած) - 250 գր
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- պանիր մոցարելլա - 100 գր
- աղ
- պղպեղ սև
- բուսայուղ
- պաքսիմատ
Քայլերի հաջորդականություն
- Բրինձը լցնում ենք 800 մլ ջրով լի կաթսայի մեջ, համեմում ենք աղով ու քրքումով և եփում ենք մինչև պատրաստ լինի։ Պետք է ստացվի պինդ ու սոսնձանման զանգված։
- Տավարի միսը լցնում ենք բուսայուղով լի տապակի մեջ ու 5 րոպե տապակում ենք։ Անընդհատ խառնում ենք թիակով, որպեսզի միսը հավասարապես տապակվի։
- Համեմում ենք աղով, պղպեղով և ավելացնում ենք լոլիկի մածուկ ու 0,5 գդալ ջուր։ Եփում ենք 5-10 րոպե, մինչև պատրաստ լինի։
- Մոցարելլա պանիրը խորանարդաձև կտրատում ենք։
- Սառած բրնձին ավելացնում ենք քերիչով անցկացրած ձուն (1 հատ) և պանիրը։
- Ձևավորում ենք գնդիկները՝ ձեռքի ափի մեջ դնում ենք մի քիչ բրնձի զանգվածից, բացում ենք այն, կենտրոնում դնում ենք միսն ու մոցարելլայի խորանարդիկը։
- Վերածում ենք գնդի։
- Գնդիկները թաթախում ենք հարած ձվի (2 հատ) մեջ։
- Այնուհետև թաթախում ենք պաքսիմատի մեջ։
- Գնդիկները տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև ոսկեգույն դառնան։
- Տապակելու ընթացքում շրջում ենք, որպեսզի հավասարապես տապակվեն բոլոր կողմերից։ Պատրաստ գնդիկները դնում ենք թղթե անձեռոցիկների վրա ավելորդ յուղից ազատվելու համար։
- Ահա պատրաստ են համեղ բրնձե գնդիկները։
Հյութալի միջուկով ու խրթխրթան բրնձե գնդիկները կգոհացնեն բոլորին։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ լավն է շնորհակալություն
Սիրելի Հայկուհի, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)