- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Բրնձով, լոբով և հավի մսով աղցան
Բաղադրիչներ
- բրինձ - 260-300 գր
- լոբի կարմիր մարինացված - 1 բանկա
- հավի ֆիլե - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2 պճեղ
- կիտրոն - 1 հատ
- արգանակ հավի մսի - 300 մլ
- եգիպտացորեն պահածոյացված - 1 բանկա
- համեմ - 0.5 կապ
- տաքդեղ - 5-6 կտոր (կծու)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք համեղ աղցան: Բրինձը նախօրոք եփում ենք, հավի ֆիլեները խորանարդիկներով կտրում ենք և բուսայուղապատ թավայում տապակում:
Այլ թավայի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխն ու ճզմած սխտորը: Այնուհետև լցնում ենք արգանակը, կիտրոնի հյութն ու կեղևը: Այս ամենից հետո լցնում ենք կտրատած տաքդեղն ու համեմը, ըստ ճաշակի աղ ու պղպեղ ցանում և մարմանդ կրակին եփում ևս 10 րոպե:
Վերջում լցնում ենք լոբին, հավի ֆիլեն ու եգիպտացորենը:
- 7 րոպե եփում ենք և կրակի տակն անջատում:
- Յուրահատուկ աղցան ստացանք:
Եթե ուզում եք տարբերվել , ապա պետք է փորձեք պատրաստել նման համեղ աղցան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez inchueq hazvadep baxadratomser texadrum?
Սիրելի Մարիամ, մի քանի օրից վերսկսելու ենք նոր բաղադրատոմսերի պարբերաբար տեղադրումը: Հետևեք մեզ՝ մինչ այդ օգտվելով այն ընտրանուց, որն արդեն տեղ է գտել կայքում: