- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20-30 minutes
Բրնձով փլավ լավաշի մեջ
Բաղադրիչներ
- Ֆրիկադելկաների համար՝
- միս տավարի (աղացած) - 500 գր
- սոխ - 1 գլուխ
- ալյուր - 50 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Խմորի համար՝
- ջուր - 150 մլ (տաք)
- բուսայուղ - 1,5 ճ/գդ
- ալյուր - 150 գր
- աղ - 1 պտղունց
- կարագ
- Փլավի համար՝
- բրինձ - 400 գր
- սոխ - 1 գլուխ
- բեկոն - 150 գր
- գազար - 1 հատ
- քրքում - 1/3 թ/գդ
- բուսայուղ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- կարագ
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 8
- Տավարի խճողակը մանր կտրատած սոխի հետ խառնում ենք, աղ և պղպեղ ենք անում, խառնում ենք։ Ֆրիկադելկաներ ենք ձևավորում, ալյուրի մեջ թաթախում ենք և 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
Բրինձը, մի քանի անգամ հոսող ջրի տակ լվանում ենք, լցնում ենք կաթսայի մեջ, վրան աղաջուր և քրքում ենք լցնում։ Եփում ենք մինչև գրեթե պատրաստ լինի, բայց շատ չենք եփում։
Պատրաստում ենք լոշիկի եփովի խմորը։ Ալյուրի և ջրի հարաբերակցությունը պետք է 1x1 լինի, մի քիչ էլ բուսայուղ ենք լցնում։ Գրեթե եռման ջուրը բուսայուղի հետ խառնում ենք և լցնում ենք աղի հետ խառնած ալյուրի մեջ, գդալով խառնում ենք մինչև խմորը մի քիչ սառչի, այնուհետև ձեռքով խմոր ենք հունցում։ Թողնում ենք խմորը մի քիչ հանգստանա, այնուհետև բարակ շերտով գրտնակում ենք, վրան կարագ ենք քսում և 8 հատվածների բաժանում։ Չուգունե կամ հաստ պատերով կաթսան առատորեն կարագով պատում ենք և շերտերը շարում ենք մեկը մյուսի եզրի վրա։
- Կաթսայի տակը պետք է խմորապատ չլինի, այդ իսկ պատճառով, այդ հատվածի խմորը դանակով կտրում ենք։
- Բեկոնի կտորներով ցանց ենք հյուսում։
- Այնուհետև բեկոնով ցանցը տեղափոխում ենք կաթսայի մեջ (հատակամասում)։
- Լավ տաքացրած թավայի մեջ մեծ քանակությամբ բուսայուղ ենք լցնում, ֆրիկադելկաները տապակում ենք, այնուհետև ավելացնում ենք խոշոր կտրատած սոխն ու գազարը։ Անընդհատ խառնելով 5-7 րոպե ուժեղ կրակի վրա տապակում ենք։ Խաշած բրնձի 2/3 մասը տարածում ենք կաթսայի տակով և կողքերով։
- Կենտրոնում դնում ենք բանջարեղենով ֆրիկադելկաները` առանց յուղի (որի մեջ տապակել ենք)։
- Վրան ենք լցնում մնացած բրինձը, այնուհետև ֆրիկադելկաների բուսայուղն ենք լցնում և ևս մի քանի կտոր կարագ, որպեսզի բրինձը չոր չլինի։
- Բրնձի վրա ենք դնում լոշիկի կտրած կտորները, այնուհետև ծածկում ենք լոշիկի կախված ծայրերով։ Վրան առատորեն կարագ ենք քսում։
- Կափարիչով ծածկում ենք և 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե թխում ենք, այնուհետև կափարիչը բացում ենք և ևս 20-30 րոպե եփում ենք։ Խմորը պետք է ամբողջությամբ եփվի, խրթխրթան և ոսկեգույն դառնա` ոչ միայն կողքերից, այլև վրայից։ Պատրաստի փլավն անմիջապես ձևամանից չենք հանում, մոտ 10 րոպե թողնում ենք, այնուհետև զգուշորեն շրջում ենք մատուցարանի մեջ։
Այս ուտեստը մատուցվում է այսպես. ափսեի մեջ է դրվում մեկ կտոր խրթխրթան լոշիկ, ֆրիկադելկաներով փլավ և մեկ կտոր տապակած բեկոն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev Dzez !
Hnavarutyan depqum karox eq nerkayacnel qyuftayi recept@ ?
Naxapes chnorhakalutyun
Բարև Ձեզ: Ցավոք, ներկայումս մենք չունենք պատրաստի այդ բաղադրատոմսը, բայց հետագայում միգուցե կտեղադրենք այն 🙂
HUYUIYIY*
Xndrum em aseq inchpisi xmor huncel?Ete jurn u alyury nuyn chapov enq vercnum, xmory shat tuyl (jrik) e stacvum