- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Բրնձով և մսով փլավ
Բաղադրիչներ
- բրինձ - 500գր
- հավի կրծքամիս - 800գր
- սոխ - 2 գլուխ
- գազար - 2 հատ
- տաքդեղ կարմիր - 2 հատ
- պղպեղ կարմիր - 1/4թ/գդ
- սխտոր - 4 պճեղ
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Բրինձը թրջում ենք սառը ջրով և դնում կողքի վրա:
- Կտրատում ենք հավի միսը, սոխը, գազարը, տաքդեղը:
- Խորը թավայի մեջ տաքացնում ենք 4ճ/գդ ձեթ, ապա վրան ավելացնում գազարն ու սոխը և խառնելով տապակում 5րոպե: Համեմում ենք պղպեղով, ապա ավելացնում հավի կտրատված միսն ու տաքդեղը: Խառնելով տապակում ենք մինչև հավի միսը կորցնի կարմրությունը, որից հետո վրան ճզմում ենք սխտորը:
- Դատարկում ենք բրնձի ջուրը: Բանջարեղենների վրա ենք ավելացնում բրինձը, համեմում աղով, ապա վրան ջուր ենք լցնում բրնձի մակարդակից 1 մատ վերևի չափով: Լավ թուլացնում ենք կրակը, ծածկում թավան կափարիչով և եփում մինչև բրնձի պատրաստ լինելը:
- Պատրաստի փլավի վրա շաղ ենք տալիս մանրացված կանաչի և մատուցում:
Հավի մսով և բանջարեղենային խառնուրդով պատրաստված բրնձով փլավ ամբողջ ընտանիքի համար:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: