- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40-60 minutes
Բրոկոլիով և սնկով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։
- Սունկը լվանում ենք և ոչ մեծ կտորներով կտրատում։
- Թավայի մեջ բուսայուղը լավ տաքացնում ենք։
Ավելացնում ենք սոխն ու տապակում մինչև թափանցիկ դառնա։
- Ավելացնում ենք սունկը և տապակում ենք այնքան, մինչև սնկի միջի ավելորդ հեղուկը դուրս գա։ Վերջում լավ աղ և պղպեղ ենք անում։
- Կաթսայի մեջ ջուրը եռման աստիճանի ենք հասցնում և աղ անում։
Բրոկոլին փնջերով առանձնացնում ենք և լցնում եռման ջրի մեջ։ Հասցնում ենք եռման աստիճանի և 1 րոպե եփում ենք։ Այնուհետև ջուրն անմիջապես թափում ենք, իսկ բրոկոլին դնում ենք քամիչի վրա։
- Ամանի մեջ ենք լցնում կեֆիրը, ձվերը, աղը (1/2 թ/գդ) և հարում ենք մինչև միասեռ դառնա։
- Ավելացնում ենք հանգեցրած սոդան(1ճ/գդ քացախի մեջ լցնում ենք 1/2թ/գդ սոդա) և ալյուրը, խառնում ենք։
- Ձևամանը յուղով պատում ենք (21x14 սմ)։
Լցնում ենք խմորի կեսը, վրայից լցնում ենք սոխով տապակված սունկը։
- Այնուհետև շարում ենք բրոկոլին։
- Մնացած խմորը բարակ շիթով լցնում ենք բրոկոլիի վրա այնպես, որ բրոկոլին ամբողջությամբ ծածկենք։
Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 40-60 րոպե թխում ենք։
- Ահա այսպիսին է պատրաստի կարկանդակը։
Կարկանդակն առավել համեղ է, երբ մատուցվում է տաք կամ գոլ վիճակում։ Բրոկոլիով և սնկով կարկանդակ `շատ համեղ, հագեցնող, փափուկ և նուրբ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: