

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Բրուսկետտա լոլիկով և տաքդեղով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Այս նախուտեստը շատ տարածված է Իտալիայում, որտեղ այն պատրաստում են գրիլի վրա տապակած, ձիթայուղով ու քերած սխտորով ներծծված չիաբատտիով (ծակոտկեն հաց), որը մենք կփոխարինենք ջեռոցում չորացրած ֆրանսիական բատոնով:
Տաքդեղը լվանում ենք, մանր կտրատում: Լոլիկը նույնպես լավ լվանում ենք, կեղևազրկում, սերմերը հանում ու մանր կտրատում: Լոլիկն ու տաքդեղը խառնում ենք, ավելացնում 1 ճ/գդ մրգային քացախ և 2 ճ/գդ ձիթայուղ: Թողնում ենք 7-10 րոպե, որպեսզի մարինացվի: Այդ ընթացքում բատոնը շերտ-շերտ կտրատում ենք, ամեն մի կտորը բուսայուղի մեջ թաթախում և դնում յուղաթուղթ փռած տապակի մեջ: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, 6-8 րոպե, մինչև վարդագույն կեղև առաջանա:
- Լցոնը դնում ենք տապակած հացի վրա, մի քիչ ռեհան ավելացնում և մատուցում տաք վիճակում:
Բրուսկետտա կարելի է պատրաստել նաև ցանկացած այլ լցոնով. ձեռքի տակ եղած գրեթե ամեն ինչ կարելի է կտրատել, տրորել ու լցնել տապակած հացի վրա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: