

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
Գազարով, խնձորով ու չամիչով աղցան
Բաղադրիչներ
- խնձոր - 1 հատ
- գազար - 1 հատ
- չամիչ - 1 ճ/գ
- թթվասեր - 1 ճ/գ
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Գազարը մաքրում ու խոշոր քերիչով անցկացնում ենք։
- Խնձորը կեղևահանում, անցկացնում ենք քերիչով ու ավելացնում ենք գազարին։
- Չամիչը թրջում ենք սառը ջրի մեջ, ապա չորացնում ու ավելացնում ենք աղցանին։
- Ավելացնում ենք թթվասերն ու աղացած սև պղպեղը։
- Համեղ ու օգտակար աղցանը պատրաստ է։
Աղցանը մատուցում ենք պատրաստ լինելուց անմիջապես հետո։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: