- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Գազարով և խնձորով «քաղցր երշիկ»
Բաղադրիչներ
- գազար - 300 գր
- թխվածքաբլիթ - 300 գր
- խնձոր - 150 գր
- կարագ - 150 գր
- ընկույզ - 120 գր
- շաքարավազ - 50-100 գր
- խտացրած կաթ - 2 ճ/գդ
- վանիլին - 2 թ/գդ
- Հավելումների համար՝
- դարչին - 0,5 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 0,2 թ/գդ
- չամիչ - մեկ բուռ
- նարինջ - 0,5 հատ (կեղև)
- կակաո - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթի ու ընկույզի կեսը լցնում ենք խոհարարական կոմբայնի մեջ, լավ մանրացնում ենք և փշրանքի վերածում: Թխվածքաբլիթի ու ընկույզի մյուս կեսը դանակով խոշոր կտրատում ենք:
- 50 գր կարագը թավայի մեջ հալեցնում ենք:
- Գազարը մանր քերիչով քերում ենք, լցնում կաթսայի մեջ և մարմանդ կրակի վրա ծածկած կափարիչով 15-20 րոպե շոգեխաշում, մինչև լավ փափկի: Հետո ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը և խառնում ենք:
- Այնուհետև լցնում ենք կեղևազրկած, մանր քերիչով քերած խնձորը, կես նարնջի քերած կեղևը, դարչինն ու մշկընկույզը: Ամենը լավ խառնում ենք, խառնելով եփում 5-7 րոպե, առանց կափարիչը ծածկելու: Ամբողջ զանգվածը պետք է շատ փափուկ լինի, իսկ ավելորդ հեղուկը՝ գոլորշիանա: Ավելացնում ենք մնացած կարագը, խառնում ենք, որպեսզի կարագն ամբողջությամբ հալչի:
Թավայի պարունակությունը լցնում ենք ուրիշ ամանի մեջ և հովացնում: Այս ամենից հետո ավելացնում ենք փոշիացրած թխվածքաբլիթն ու ընկույզը և լավ խառնում ենք:
- Ավելացնում ենք խոշոր կտրատած թխվածքաբլիթն ու ընկույզը և խառնում, որպեսզի հավասարաչափ տարածվեն զանգվածի մեջ: Ավելացնում ենք խտացրած կաթը և նորից խառնում: Երշիկի զանգվածը պատրաստ է:
- Զանգվածի մի մասը լցնում ենք թաղանթի վրա, ուղղանկյան ձև տալիս, թաղանթով ամուր փաթաթում և ծայրերը կոնֆետի նման փաթաթում:
- Ամբողջ զանգվածից կարելի է պատրաստել մոտ երեք երշիկ, ընդ որում՝ մեկն առանց հավելումների, մեկը չամիչով, մյուսն էլ կակաոյով: Ստացված երշիկները առնվազն 2-4 ժամով դնում ենք սառնարան, որպեսզի պնդանան ու ձևը պահեն:
- Հետո թաղանթը հանում ենք, ցանկության դեպքում մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի ցանում:
- Պատրաստի երշիկները պետք է պահել սառնարանում:
- Ահա առանց հավելումների տարբերակը:
Պատրաստեցինք գազարով և խնձորով յուրահատուկ «քաղցր երշիկ» 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: