- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20-25 minutes
Գազարով կարկանդակներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք թթխմորը: Խմորիչը, 1 ճ/գդ շաքարավազը, 2 ճ/գդ ալյուրը և կաթը խառնում ենք իրար և 15 րոպե հանգիստ թողնում:
- Պատրաստում ենք միջուկը: Գազարն ու խնձորը կեղևազատում ենք և անցկացնում խոշոր քերիչով: Խնձորը քամում ենք:
- Բուսայուղը, գազարն ու խնձորը լցնում ենք տաքացրած տապակի մեջ և ուժեղ կրակին, անընդհատ խառնելով եփում, այնուհետև կրակի տակն իջեցնում ենք և ծածկում կափարիչով:
- Կրակից վերցնում ենք, ավելացնում 1 ճ/գդ շաքարավազը, դարչինը և խառնում ենք:
Անցնում ենք խմորին: Մաղած ալյուրը լցնում ենք կոմբայնի մեջ, ավելացնում թթխմորը, 1 ձուն, 2 ճ/գդ շաքարավազը, աղն ու յոգուրտը: Կոմբայնի մեջ 10 րոպե խառնում ենք՝ անհրաժեշտության դեպքում ալյուր ու բուսայուղ ավելացնելով: Փափուկ խմոր ենք ստանում, որը սննդային փաթեթով ծածկում ենք և 30-40 րոպե հանգիստ թողնում:
- Հասունացած խմորը կիսում ենք 45-50 գրամանոց կտորների:
- Կարկանդակներ ենք ձևավորում. խմորի մի կտորը շրջանաձև գրտնակում ենք, միջուկը լցնում վրան և գազարի տեսք տալիս՝ ինչպես նկարում է պատկերված:
- Խմորից պոչիկներ ենք կտրում, ամրացնում գազարին և վրան ձվի սպիտակուց քսում:
- Կարկանդակները դնում ենք տապակի մեջ, վրան ձվի դեղնուց քսում, կտրվածքներ անում և 15 րոպե հանգիստ ենք թողնում:
- Թխում ենք 175 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20-25 րոպե:
- Ահա և վերջ:
Ի դեպ, գազարով կարկանդակներ կարելի է մատուցել ինչպես թեյի ,այնպես էլ ճաշի հետ՝ որպես առաջին ուտեստ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: