- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60-70 minutes
Գազարով չիզքեյք
Բաղադրիչներ
- Գազարով խմորի համար`
- գազար - 200 գր
- ալյուր - 200 գր
- եղեգնաշաքար - 100 գր
- ձու - 3 հատ
- բուսայուղ - 125 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 60 մլ
- անանաս - 70 գր (պահածոյացված, առանց հյութի)
- ընկույզ - 50 գր
- չամիչ - 50 գր
- չիր սալորի - 50 գր
- վանիլին - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- սոդա - ¾ թ/գդ
- դարչին - 3/4 թ/գդ
- մեխակ - ½ թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - ½ թ/գդ (աղացած)
- մշկընկույզ (мускатный орех) - ¼ թ/գդ
- Չիզքեյքի համար՝
- պանիր մասկարպոնե - 650 գր
- շաքարավազ - 100 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- ձու - 2 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր (30% յուղայնությամբ)
- Թթվասերային կրեմի համար`
- թթվասեր - 250 գր
- շաքարի փոշի - 50 գր
- վանիլին - 10 գր
- Օշարակի համար`
- շաքարավազ - 5 ճ/գդ
- լիկյոր - 5 ճ/գդ
- ջուր - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ջեռոցը 160 աստիճան տաքացնում ենք: Չամիչն ու սալորաչիրը նախապես 20-30 րոպե թրջում ենք տաք ջրում: Չորացնում ենք թղթյա սրբիչի վրա և մանր կտրատում:
Ընկույզներն ու անանասը մանր կոտրատում ենք, գազարը մանր քերիչով քերում: Ալյուրը փխրեցուցիչի, սոդայի ու մյուս համեմունքների հետ մաղում ենք: Այնուհետև ձվերը հարիչով հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը, մինչև ստացվի փքուն ու խիտ զանգված: Հետո արագությունը թուլացնում ենք և բարակ շիթով լցնում բուսայուղը, սերուցքն ու վանիլինը: Հարում ենք մինչև համասեռ դառնալը:
- Գդալի օգնությամբ զանգվածին խնամքով ավելացնում ենք համեմունքներով ալյուրը, հետո չամիչն ու սալորաչիրը, ընկույզները, գազարն ու անանասը:
- Խառնում ենք մինչև համասեռ դառնալը (շատ պետք չէ խառնել):
- Թխվածքի ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում, խմորը լցնում ձևամանի մեջ: Թխում ենք 30-35 րոպե, իսկ պատրաստ լինելը ստուգում ենք փայտյա չոփիկով:
Պատրաստում ենք օշարակը: Ջրով, լիկյորով ու շաքարավազով զանգվածը դնում ենք կրակին, եռացնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի, այնուհետև տոգորում ենք բիսկվիթը:
Պատրաստում ենք թթվասերային կրեմը: Թթվասերը, շաքարի փոշին ու վանիլինը թեթևակի հարում ենք:
Պատրաստում ենք չիզքեյքը: Սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեին ավելացնում ենք շաքարավազը և հարում 2-3 րոպե: Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը և յուրաքանչյուրից հետո մոտ 1 րոպե կրկին հարում, ինչից հետո ավելացնում ենք վանիլինն ու սերուցքը և ևս 1 րոպե հարում:
Չիզքեյքի զանգվածը լցնում ենք հովացած ու շրջած գազարով պիրոգի վրա:
- Ձևամանը դնում ենք ավելի մեծ ձևամանի մեջ, վերջինիս մեջ տաք ջուր ենք լցնում այնքան, որ 2-3 սմ բարձր լինի հատակից: Չիզքեյքը թխում ենք 170 աստիճանում, մոտ 1 ժամ, այնուհետև չիզքեյքի վրա ենք լցնում թթվասերային կրեմը ու թխում ևս 15 րոպ:
- Տորթի ձևամանը ջրից հանում ենք, տեղափոխում ցանցի վրա ու 2 ժամ թողնում չորանա: Հետո ծածկում ենք սննդային թաղանթով ու առնվազն 4 ժամով դնում սառնարան:
Տորթը կարելի է զարդարել բիսկվիթի մնացորդներով կամ ընկույզներով:
Եթե դեռ տատանվում եք՝ գազարով չիզքեյք պատրաստե՞լ, թե՞ ոչ, ապա մենք խորհուրդ ենք տալիս անվարան պատրաստել, քանի որ չիզքեյքի սիրահարներն անպայման կգնահատեն այն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: